Բարի գալուստ MyYerevan.am պորտալ

Ցանցային այս հարթակն ստեղծված է Երևան քաղաքի անցուդարձի և միջոցառումների մասին տեղեկացնելու, մշակութային ու պատմական իրադարձությունները, քաղաքային նորությունները լուսաբանելու համար: Այստեղ Դուք կգտնեք լիարժեք տեղեկատվություն հազարամյակների պատմություն ունեցող մեր սիրելի քաղաքի խորհրդանիշների, վարչական շրջանների, տոների, ժամանցի վայրերի մասին… Կարծում ենք`շատերին կհետաքրքրեն կայքում տեղադրված տեսախցիկները, որոնք թույլ են տալիս առցանց դիտել մայրաքաղաքի հիմնական փողոցները, և բազմագործառույթ քարտեզը: Այսօր երևանցին կառուցում է իր էությանը ներդաշնակ բարության և կենսունակության քաղաք, և մենք ցանկանում ենք օգտագործել My Yerevan համացանցային ռեսուրսը` աշխարհին գեղեցիկ և հարուստ Երևանը ներկայացնելու համար:

Երևանյան իրադարձություններ