Պահոց 2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամանորյա ուղերձը

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը

մանրամասն
Փոքրիկների ամանորյա երազանքներն իրականություն են դարձել

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկները, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը:

մանրամասն
Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, <<Ձայն համշենական>> ամսաթերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սերգեյ Վարդանյանը պատմագրության ոլորտում ներդրած մեծ ավանդի, բեղմնավոր գործունեության և գրական ծանրակշիռ վաստակի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

մանրամասն
Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնում:

մանրամասն
Պարգևատրվել են «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր <<Ամանորյա լավագույն ձևավորում>> անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասարակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները

մանրամասն
Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին

Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։ Սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները երեքն են, որտեղ կրթություն են ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող 300 երեխա։

մանրամասն
Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի, մեկը` մասնավոր ներդրումների հաշվին

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաև երթուղիներ շահագործել մասնավոր ներդրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո, այս տարի առաջին անգամ, <<Հայր և որդի Մկրտչյաններ>> ընկերության ներդրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ

մանրամասն
Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային

մանրամասն
Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում«Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։

մանրամասն