Պահոց 2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամանորյա ուղերձը

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը

մանրամասն
Փոքրիկների ամանորյա երազանքներն իրականություն են դարձել

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկները, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը:

մանրամասն
Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, <<Ձայն համշենական>> ամսաթերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սերգեյ Վարդանյանը պատմագրության ոլորտում ներդրած մեծ ավանդի, բեղմնավոր գործունեության և գրական ծանրակշիռ վաստակի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

մանրամասն
Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնում:

մանրամասն
Պարգևատրվել են «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր <<Ամանորյա լավագույն ձևավորում>> անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասարակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները

մանրամասն
Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին

Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։ Սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները երեքն են, որտեղ կրթություն են ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող 300 երեխա։

մանրամասն
Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի, մեկը` մասնավոր ներդրումների հաշվին

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաև երթուղիներ շահագործել մասնավոր ներդրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո, այս տարի առաջին անգամ, <<Հայր և որդի Մկրտչյաններ>> ընկերության ներդրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ

մանրամասն
Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային

մանրամասն
Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում«Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։

մանրամասն
Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ:

մանրամասն
Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև  3000 քառակուսի մետր ...

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

մանրամասն
Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ:

մանրամասն
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ:

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված հերթական գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին

Ամանորին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց - Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է...

մանրամասն
Ներկայացվել են 2012 թվականին քաղաքապետարանի իրականացրած սոցիալական ուղղվածության աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ներկայացնելով 2012 թվականին կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը, նախ նշել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում կարիքավոր ընտանիքների աջակցությանը, սոցիալական ռիսկի խմբերի արդյունավետ կառավարմանն ու աղքատության դեմ պայքարին: Պատվիրակված լիազորություններն իրականացվում են քաղաքապետարանին ենթակա 12 սոցիալական ծառայությունների բաժինների միջոցով:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է սոցիալական ցանցերի առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ: Կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում ...

մանրամասն
Քննարկվել են քաղաքաշինական կանոնակարգերին առնչվող խնդիրներ

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի  Իլ դը Ֆրանս  շրջանային խորհրդի միջև առկա համագործակցության շրջանակում քաղաքապետարանում անցկացվել է <<Գործնական քաղաքաշինության վերաբերյալ փորձի փոխանակում, Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն>> խորագրով երկօրյա սեմինար-քննարկում, որին մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների մասնագետներ,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

մանրամասն
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցալեզվակների հեռացման գործընթացը:  Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին:

մանրամասն
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել:Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է ամեն օր:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

Մայրաքաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին:

մանրամասն
Մամուլի հաղորդագրություն

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ 

մանրամասն
Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ: Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:

մանրամասն
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները` նպաստելով աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:   

մանրամասն
Մեկնարկել է մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8-րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև:Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ:

մանրամասն
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Անդրե Մանուկյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում` մշակութային ոլորտում:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի 2012թ. հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային  օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է <<Անկախ կյանքի հայկական ցանց>> միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական, և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:Հայաստանի հաշմանդամների <<Փյունիկ>> միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:

մանրամասն
Ամանորյա միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը

Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով:
Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20-ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ <<Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաև որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումնեը ևս քաղաքապետարանի հետևողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու>>,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։ Հունվարի 5-ին Ազատության հրապարակում փոքրիկների համար նախատեսվել է նաև առանձին, մեկ ամբողջ օր տևող միջոցառում՝ անվանի երգիչների և համույթների մասնակցությամբ։

մանրամասն
Ներկայացվել են տոնական Երևանի ձևավորման աշխատանքներն ու մոտեցումները

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մանրամասնել են քաղաքապետարանի մոտեցումները:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

Դեկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար` Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը` Լիոնի քաղաքապետը նաև նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ

Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման:Համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան, ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար ...

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:

մանրամասն
Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից  20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա:

մանրամասն
Հատուկ կարիքներով մարդիկ` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամների միջազգային օրվա առիթով, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում գործող <<Լսողության խնդիրներ ունեցող  երեխաների ինտեգրացիոն կենտրոն>> և Հայաստանի խուլերի միավորում, ուր մասնակցել է  հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին և հանձնել քաղաքապետարանի նվերները՝  համակարգիչներ  և համապատասխան օժանդակ սարքավորումներ:Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետարանը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարների հետ

Երևանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի  ու  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով իրականացվող համատեղ ծրագիրը՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջին փուլով մետրոպոլիտենում արդեն իսկ իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է և նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև երկրորդ փուլի աշխատանքները. <<Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

մանրամասն
2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տները և գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

մանրամասն
Ավարտվեց «Երևան Սիթի Տուր»-ի 2012թ. տարեշրջանը

2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը:Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների  կոլեկտիվ նախնական պատվերների,  տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում:

մանրամասն
9000 նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին

Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գիրք է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։<<Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։

մանրամասն
Երևանի գլխավոր ճարտարապետը պարզաբանել է կիսակառույց և անավարտ շինություններին առնչվող խնդիրները

Դեռևս երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից  մայրաքաղաքում գոյություն ունեցող կիսակառույցների, անավարտ շինությունների ճակատագրերի  վերաբերյալ սկսված  գործընթացն արդեն  զգալի արդյունքներ է տվել:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ նախևառաջ անդրադառնալով քաղաքային իշխանության կողմից նախապես հրապարակված՝  հանրությանն առավել  հուզող  կառույցներին և ընկերություններին:

մանրամասն
Երևանի ավագանին հաստատել է 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական  կենտրոն>> փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: 

մանրամասն
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

մանրամասն
Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։

մանրամասն
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ամփոփել է ոլորտում 2012թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու արդեն մաշված ցանցերը:

մանրամասն
Բացվել է «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է <<Այբ>> ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարն  ու Երևանի քաղաքապետը շրջել են 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված <<Այբ>> ավագ  դպրոցում այս պահին ուսանում է 148 սան: 

մանրամասն
Ավան վարչական շրջանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է <<Այբ>> ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարն  ու Երևանի քաղաքապետը շրջել են 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված <<Այբ>> ավագ  դպրոցում այս պահին ուսանում է 148 սան: 

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է «Մեկ պատուհան»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում <<Մեկ պատուհան>> սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:

մանրամասն
Ցուցահանդես-մրցույթ` «Կյանքն առանց բռնության»

 

Երեխաների հանդեպ բռնության նվազեցման միջազգային օրվա առիթով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 125 դպրոցում <<Վորլդ Վիժն>> Հայաստան կազմակերպությունը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող <<Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում>> ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության հետ համատեղ, կազմակերպել էր <<Կյանքն առանց բռնության>> խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

 
մանրամասն
Հանձնարարվել է շարունակել մայրաքաղաքում ծառատունկը

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող բոլոր դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները հիմնականում ավարտված են:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերանորոգումներ իրականացնելու համար գույքագրվել են առկա խնդիրները և ընթանում են համապատասխան աշխատանքներ:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողությունը միշտ եղել և մնում է հասարակական-քաղաքական փոփոխությունների անմիջական մասնակիցն ու հիմնական շարժիչ ուժը:
Ժամանակակից արագ զարգացող ու փոփոխություններով լի աշխարհում ավելի ու ավելի է կարևորվում ուսանողության դերը, որն արտահայտվում է ինչպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, այնպես էլ մարտահրավերներին արագ ու համախմբված արձագանքելու ունակությամբ:

մանրամասն
Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար թուփ

 

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները, համատիրությունները, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:

 
մանրամասն
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

 

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի  7-11-ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։

 
մանրամասն
Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 

Նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:

 
մանրամասն
Ներկայացվել են 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լայնածավալ աշխատանքները:

մանրամասն
«Երևանն իմ աչքերով» վերտառությամբ լավագույն շարադրությունները 13-ն են

 

Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը պարգևատրել է Երևանի 2794-ամյակի կապակցությամբ հայտարարված «Երևանն իմ աչքերով» վերնագրով՝ դպրոցականների շարադրության մրցույթում հաղթած աշակերտներին։ Մրցույթին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5-ից 9-րդ դասարաններում սովորող 133 աշակերտ։

 
մանրամասն
Երևանի քաղաքապետարանը և <<ՋիԷնՍի-Ալֆան>> կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

մանրամասն
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությունը:

 
մանրամասն
Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

 

<<Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան  որակյալ սպասարկում>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:

 
մանրամասն
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր,  Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանները:

 
մանրամասն
Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության և <<Հայաստանի համայնքների միության>> կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն կանաչապատ համայնք 2012>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը:

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը: 

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի հետ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերն այս հարցում։
 
մանրամասն
Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնությունը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

 

Ծրագիրն առավել քան սպասված էր սեփական տնատիրություններից կազմված Արարատյան փողոցում ապրող բնակիչների համար: Երբևէ խաղահրապարկ ու հանգստյան գոտի չունեցող այս թաղամասում այսօր անխնամ տարածքի փոխարեն վառ գույներով ձևավորված խաղահրապարակ է՝ լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով, ինչն իր հերթին արդեն իսկ վկայում էր, որ կառուցված նոր խաղահրապարակն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:

 
մանրամասն
Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ»  ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Յուքոմ» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները։

մանրամասն
Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սանսեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:

 
մանրամասն
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը:  Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ. ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի:

 
մանրամասն
Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Նայիր աշխարհին իմ գույներով» ցուցահանդեսի բացմանը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։

 
մանրամասն
Ներկայացվել է նոր՝ www.iYerevan.am կայքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի  www.iYerevan.am կայքը: Ընդգծելով, որ ...

մանրամասն
Աստղիկ Գևորգյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, Հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

 
մանրամասն
Բնակչության քաղաքաշինական բնույթի շատ հարցեր այսուհետ կկարգավորվեն առավել պարզ ընթացակարգով

Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 31-ին գումարված նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները շնորհավորել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ 

մանրամասն
Երևանում կբացվի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել  են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանի հետ

Ողջունելով և շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ`  քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիվանագիտական առաքելության մեջ: Հատկանշելով հայ-ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանը ներկայացրել մայրաքաղաքի ... 

մանրամասն
Բացվել է Աջափնյակ վարչական շրջանի հիմնանորոգված հանգստյան գոտին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում համայնքային ծրագրով այս տարի հիմնանորոգված հանգստյան գոտու հանդիսավոր բացմանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության  ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: 

մանրամասն
Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական  ուշադրության տակ է  մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ  համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակերպվել ավելի քան 20 մանկապարտեզներում:

մանրամասն
Նոյոմբերի 3-ին և 10-ին շաբաթօրյակ

«Երևանը մեր տունն է» ծրագիրը շարունակվում է:
Նոյեմբերի 3-ին և 10-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ իրականացվելու է շաբաթօրյակ, որի ժամանակ ...

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խրախուսել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: 

մանրամասն
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության  «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:

մանրամասն
Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Լիոնի միջև հաստատված բարեկամական և գործակցային հարաբերությունները և ընդգծել է իր պատրաստակամությունն առկա համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանը` Popok գովազդի միջազգային փառատոնի աջակից

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած «Popok» զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև «Գիրք» անվանակարգը ...

մանրամասն
Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1 մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ...

մանրամասն
Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացմանը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի  և երևանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը:

 
մանրամասն
Միջազգային գիտաժողովի մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հարկի տակ հյուրընկալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում <<Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն>> խորագրով հոկտեմբերի 20-25-ը մայրաքաղաքում անցկացվող ...

մանրամասն
Լվացվել են մայրաքաղաքի բոլոր փողոցները

Մայրաքաղաքի ծննդյան 2794-րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, դեռ վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները, տոնական օրով պայմանավորված, առավել ջանասիրությամբ մաքրվել ու լվացվել են ջրցան մեքենաներով։

մանրամասն
Լվացվել են մայրաքաղաքի արձաններն ու հուշարձանները

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առիթով վաղ առավոտից, փողոցների լվացմանը զուգահեռ, մայրաքաղաքի տարբեր բուհերում և այլ ուսումնական հաստատություններում սովորող կամավորներ մասնակցել են մայրաքաղաքի մի շարք արձանների ու հուշարձանների լվացման աշխատանքներին։

մանրամասն
«Էրեբունի-Երևան» տոնակատարության գլխավոր միջոցառում

Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության գլխավոր միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ ...

մանրամասն
«Էրեբունի-Երևան-2794». Հյուսիսային պողոտա

«Էրեբունի-Երևան-2794»  տոնական միջոցառումները Հյուսիսային պողոտայում մեկնարկել են 14:30-ից: Պողոտայի երկայնքով բազմազան բեմերից առաջիններում մանկական ներկայացումներ են եղել՝ թատերական, կրկեսային, համերգային բեմերում, որտեղ փոքրիկներին զվարճացնում էին մուլտկերպարնեն ու հեքիաթային հերոսները: Երեխաներն ունկնդրել են նաև հասակակիցներին՝ կենդանի կատարմամբ:

մանրամասն
«Էրեբունի-Երևանը»՝ նաև դիսկոտեկով

Տոնական միջոցառումների շարքում Ազատության հրապարակը երեկոյան վերածվել է պարահրապարակի: Դիսկոտեկի մասնակիցներին իր ներկայությամբ հաճելի անակնկալ է մատուցել իտալացի հանրահայտ երգչուհի Ինգրիդը:

մանրամասն
Դասական և ջազային երաժշտություն` երևանյան բեմերում

«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան շուրջ 26 բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին:

մանրամասն
Տոնական քայլերթ և շքերթ` Հանրապետության հրապարակում

 

«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո տոնական շքերթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, տոնական հանդիսավոր քայլերթով  շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։

 
մանրամասն
Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն` Մաշտոցի պողոտայում

 

Ցուցադրության են ներկայացվել շուրջ 30 հնաոճ մեքենաներ: Դրանցից ամենահինը եղել է 1936 թվականի արտադրության: Ներկայացվել են ինչպես նախկին Խորհրդային Միությունում, այնպես էլ այլ երկրներում արտադրված ռետրո ոճի ավտոմեքենաներ:

 
մանրամասն
Երևանի պատվավոր քաղաքացու կոչումների շնորհում

Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 12-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն,  Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել ...

մանրամասն
Տոնական վազքարշավ` 2794 մետր երկարությամբ

 

Էրեբունի-Երևանի հերթական տարեդարձը յուրովի են տոնել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները: Նրանք խորհրդանշական` 2794 մետր վազքատարածությունը հաղթահարել են Հաղթանակի կամրջից մինչև Մատենադարան ընկած հատվածում:

 
մանրամասն
«Էրեբունի-Երևան-2794»-ի միջոցառումներից մեկը` Պասկևիչի բլրում

 

«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության շրջանակներում, մայրաքաղաքի Պասկևիչի բլրում տեղի է ունեցել Երևանի բերդի գրավման 185-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռոսսոտրուդնիչեստվո» ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան հյուրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ:

 
մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ

 

«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության շրջանակում տոնական շքեղ հանդիսություն է տեղի ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակում։ Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ուսումնական ու մշակութային հաստատությունների մասնակցությամբ տեղի ունեցած ինքնատիպ գեղարվեստական միջոցառմանը հաջորդած հանդիսավոր արարողության ժամանակ, ողջունելով և շնորհավորելով տոնակատարության բոլոր մասնակիցներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.

 
մանրամասն
Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է «Էրեբունի-Երևան 2794-ամյակի» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին:

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

 

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին: Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

 
մանրամասն