Պահոց 2012

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ:

մանրամասն
Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև  3000 քառակուսի մետր ...

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

մանրամասն
Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ:

մանրամասն
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ:

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված հերթական գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին

Ամանորին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց - Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է...

մանրամասն
Ներկայացվել են 2012 թվականին քաղաքապետարանի իրականացրած սոցիալական ուղղվածության աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ներկայացնելով 2012 թվականին կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը, նախ նշել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում կարիքավոր ընտանիքների աջակցությանը, սոցիալական ռիսկի խմբերի արդյունավետ կառավարմանն ու աղքատության դեմ պայքարին: Պատվիրակված լիազորություններն իրականացվում են քաղաքապետարանին ենթակա 12 սոցիալական ծառայությունների բաժինների միջոցով:

մանրամասն