Պահոց 2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է սոցիալական ցանցերի առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ: Կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում ...

մանրամասն
Քննարկվել են քաղաքաշինական կանոնակարգերին առնչվող խնդիրներ

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի  Իլ դը Ֆրանս  շրջանային խորհրդի միջև առկա համագործակցության շրջանակում քաղաքապետարանում անցկացվել է <<Գործնական քաղաքաշինության վերաբերյալ փորձի փոխանակում, Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն>> խորագրով երկօրյա սեմինար-քննարկում, որին մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների մասնագետներ,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

մանրամասն
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցալեզվակների հեռացման գործընթացը:  Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին:

մանրամասն
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել:Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է ամեն օր:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

Մայրաքաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին:

մանրամասն
Մամուլի հաղորդագրություն

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ 

մանրամասն
Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ: Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:

մանրամասն
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները` նպաստելով աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:   

մանրամասն
Մեկնարկել է մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8-րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև:Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ:

մանրամասն