Պահոց 2012

Հատուկ կարիքներով մարդիկ` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամների միջազգային օրվա առիթով, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում գործող <<Լսողության խնդիրներ ունեցող  երեխաների ինտեգրացիոն կենտրոն>> և Հայաստանի խուլերի միավորում, ուր մասնակցել է  հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին և հանձնել քաղաքապետարանի նվերները՝  համակարգիչներ  և համապատասխան օժանդակ սարքավորումներ:Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետարանը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարների հետ

Երևանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի  ու  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով իրականացվող համատեղ ծրագիրը՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջին փուլով մետրոպոլիտենում արդեն իսկ իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է և նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև երկրորդ փուլի աշխատանքները. <<Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

մանրամասն
2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տները և գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

մանրամասն
Ավարտվեց «Երևան Սիթի Տուր»-ի 2012թ. տարեշրջանը

2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը:Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների  կոլեկտիվ նախնական պատվերների,  տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում:

մանրամասն
9000 նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին

Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գիրք է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։<<Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։

մանրամասն
Երևանի գլխավոր ճարտարապետը պարզաբանել է կիսակառույց և անավարտ շինություններին առնչվող խնդիրները

Դեռևս երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից  մայրաքաղաքում գոյություն ունեցող կիսակառույցների, անավարտ շինությունների ճակատագրերի  վերաբերյալ սկսված  գործընթացն արդեն  զգալի արդյունքներ է տվել:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ նախևառաջ անդրադառնալով քաղաքային իշխանության կողմից նախապես հրապարակված՝  հանրությանն առավել  հուզող  կառույցներին և ընկերություններին:

մանրամասն
Երևանի ավագանին հաստատել է 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական  կենտրոն>> փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: 

մանրամասն
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

մանրամասն
Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։

մանրամասն
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ամփոփել է ոլորտում 2012թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու արդեն մաշված ցանցերը:

մանրամասն