Պահոց 2012

Բացվել է «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է <<Այբ>> ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարն  ու Երևանի քաղաքապետը շրջել են 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված <<Այբ>> ավագ  դպրոցում այս պահին ուսանում է 148 սան: 

մանրամասն
Ավան վարչական շրջանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է <<Այբ>> ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարն  ու Երևանի քաղաքապետը շրջել են 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված <<Այբ>> ավագ  դպրոցում այս պահին ուսանում է 148 սան: 

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է «Մեկ պատուհան»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում <<Մեկ պատուհան>> սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:

մանրամասն
Ցուցահանդես-մրցույթ` «Կյանքն առանց բռնության»

 

Երեխաների հանդեպ բռնության նվազեցման միջազգային օրվա առիթով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 125 դպրոցում <<Վորլդ Վիժն>> Հայաստան կազմակերպությունը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող <<Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում>> ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության հետ համատեղ, կազմակերպել էր <<Կյանքն առանց բռնության>> խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

 
մանրամասն
Հանձնարարվել է շարունակել մայրաքաղաքում ծառատունկը

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող բոլոր դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները հիմնականում ավարտված են:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերանորոգումներ իրականացնելու համար գույքագրվել են առկա խնդիրները և ընթանում են համապատասխան աշխատանքներ:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողությունը միշտ եղել և մնում է հասարակական-քաղաքական փոփոխությունների անմիջական մասնակիցն ու հիմնական շարժիչ ուժը:
Ժամանակակից արագ զարգացող ու փոփոխություններով լի աշխարհում ավելի ու ավելի է կարևորվում ուսանողության դերը, որն արտահայտվում է ինչպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, այնպես էլ մարտահրավերներին արագ ու համախմբված արձագանքելու ունակությամբ:

մանրամասն
Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար թուփ

 

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները, համատիրությունները, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:

 
մանրամասն
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

 

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի  7-11-ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։

 
մանրամասն