Պահոց 2012

Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 

Նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:

 
մանրամասն
Ներկայացվել են 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լայնածավալ աշխատանքները:

մանրամասն
«Երևանն իմ աչքերով» վերտառությամբ լավագույն շարադրությունները 13-ն են

 

Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը պարգևատրել է Երևանի 2794-ամյակի կապակցությամբ հայտարարված «Երևանն իմ աչքերով» վերնագրով՝ դպրոցականների շարադրության մրցույթում հաղթած աշակերտներին։ Մրցույթին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5-ից 9-րդ դասարաններում սովորող 133 աշակերտ։

 
մանրամասն
Երևանի քաղաքապետարանը և <<ՋիԷնՍի-Ալֆան>> կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

մանրամասն
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությունը:

 
մանրամասն
Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

 

<<Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան  որակյալ սպասարկում>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:

 
մանրամասն
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր,  Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանները:

 
մանրամասն
Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության և <<Հայաստանի համայնքների միության>> կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն կանաչապատ համայնք 2012>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը:

 
մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը: 

մանրամասն