Պահոց 2013

Երևանում բացվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության «Միացյալ խաչ» հուշարձանը

Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում բացվել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը:

մանրամասն
Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում անցկացվել են Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղեր

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները ներկա են գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում անցկացվող Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգին

ՌԴ մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:

մանրամասն
Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները կընդլայնեն համագործակցությունը շրջանների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ:

մանրամասն
Քաղաքապետ Տ. Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը:

մանրամասն
Ճարտարապետները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդիպել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Կուզնեցովի հետ:

մանրամասն
Ռուսաստանում բացվել է «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ»...

մանրամասն
Երևանի և Մոսկվայի քաղաքապետերը ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ծրագիր

Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

մանրամասն
Այցելություն Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր

Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

մանրամասն