Պահոց 2013

Քննարկվել են հեծանվային նոր երթուղիների գործարկմանն առնչվող հարցեր

Մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման հեռանկարն է քննարկվել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ:

մանրամասն
Մայրաքաղաքում լրացուցիչ ծառատունկ կիրականացվի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է մայրաքաղաքի կանաչ տարածքների համալրման ծրագրի եզրափակիչ օրվա համաքաղաքային ծառատունկին և հետևել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ընթացող ծառատունկին։

մանրամասն
Էլ-Քուվեյթի պատվիրակությանը ներկայացվել են Երևանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը մասնակցել են «Երևան քաղաքի ներդրումային հնարավորությունները» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ներդրումային և քաղաքաշինական խոշորամասշտաբ ծրագրերը:

մանրամասն
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր»-ի 2013թ. տարեշրջանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։

մանրամասն
Էլ-Քուվեյթի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Երևան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են նաև Մատենադարան։

մանրամասն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը:

մանրամասն
Քաղաքապետ Տ. Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ,

Նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

մանրամասն