Պահոց 2013

Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

մանրամասն
Ազգային տոնը Մանկական զբոսայգում

Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ, յուրահատուկ մատուցմամբ երեխաներին ծանոթացնում են ազգային ծեսերին, ժողովրդական երգ ու պարին:

մանրամասն
Վարչական բոլոր շրջաններում շարունակվում են պարտադիր բարեկարգման աշխատանքները

Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակվում են հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները:

մանրամասն
Փողոցների ճաքալցման աշխատանքները կընթանան այնքան, որքան դա թույլատրելի է տեխնոլոգիական նորմերով

Մայրաքաղաքում, ի լրումն արդեն ավարտված հիմնական ծրագրի, շարունակվում են փողոցների ճաքալցման աշխատանքները: Այժմ արդեն նախատեսված ծավալները գերակատարվել են մինչև 5 անգամ:

մանրամասն
Սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցություն տարբեր ոլորտներում

Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։

մանրամասն
Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:

մանրամասն
Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով

Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն...

մանրամասն