Պահոց 2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս:

մանրամասն
Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա են եղել Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած՝ «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը։

մանրամասն
Սիրիահայ ընտանիքների համար մայրաքաղաքում բազմաբնակարան շենք կկառուցվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը..

մանրամասն
Հանրապետության հրապարակում գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերն ու Ձյունանուշները հավաստագրեր են ստացել

Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին տրամադրում է հատուկ հավաստագրեր:

մանրամասն
«Մի կտոր ջերմություն». Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիները նախաձեռնել են սոցիալական ակցիա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիների նախաձեռնությամբ իրականացվել է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան, որի շրջանակում վերջինները դեկտեմբերի 12-ին այցելել են Երևանի թիվ 1 և Երևանի Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան: 

մանրամասն
Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվում է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը

Պաշտոնական այցով  Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող  «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի մեծն Կոմիտաս Վարդապետի արձանը

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: 

մանրամասն
Հյուսիսային պողոտայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ է

Երևանի քաղաքապետարանի ու «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ

մանրամասն
Ամփոփվել են ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնության արդյունքները

Նոյեմբերի 23-ին  մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում  տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկա է գտնվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև այս տարի, հիմնականում հասցրել ենք ավարտին»

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում միայն Շենգավիթ վարչական շրջանում շուրջ հինգ տասնյակ բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը:

մանրամասն
Կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը:

մանրամասն
Մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլի բացման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
Հանդիսավոր միջոցառում և հանդիպում զինվորների ծնողների հետ` ՀՀ ՊՆ-Երևանի քաղաքապետարան համագործակցության շրջանակում

Մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հանդիպում ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի և Երևանից զորակոչված զինվորների, ինչպես նաև նրանց ծնողների հետ:

մանրամասն
Պարգևատրումներ՝ 23-րդ մարզական խաղերի և Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլերի հաղթողներին

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի Երևանի քաղաքային փուլում մայրաքաղաքի դպրոցների աղջիկների ու տղաների 16 թիմ 9 մարզաձևերում պայքարել է հաղթողի կոչման և հանրապետական փուլ անցնելու համար:  

մանրամասն
Քաղաքապետարանի ճեմասրահում ներկայացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը

մանրամասն
Առաջին անգամ անցկացվել է գոլֆի Երևան քաղաքի առաջնությունը` կանանց և տղամարդկանց միջև

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Արարատ Գոլֆ Ակումբ»-ում առաջին անգամ անցկացվել է Երևան քաղաքի գոլֆի առաջնություն` կանանց և տղամարդկանց միջև։ 

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Հերթական անգամ համոզվում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն, իրոք, սիրում, գնահատում ու արժևորում է մեր հինավուրց, բայցև միշտ երիտասարդ քաղաքը»

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ժամանակ տոնական բեմահարթակի վերածված Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում շքեղ հանդիսության մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցի՝ «Էրեբունի-Երևան» հիմնի զարկերով:

մանրամասն
«Արգիշտի առաջին» հուշամեդալներով պարգևատրումներ՝ մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձի կապակցությամբ

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապատարանին հարող հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա գիտական, մանկավարժական գործունեության և պատմագիտության բնագավառում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար...

մանրամասն
Երևանի քաղաքացիների անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ խաղաղության կոչ է հղվել աշխարհի մայրաքաղաքներին

Տոնական շքերթը Հանրապետության հրապարակ է հասել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի տոնին հրավիրված պատվիրակությունների, Երևանի նորակոչ պատվավոր քաղաքացիների, Երևանի ավագանու անդամների և հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ։

մանրամասն
Շահագործման է հանձնվել Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը:

մանրամասն
Տոնական վազքարշավ` 2796 մետր երկարությամբ

Տոնական մայրաքաղաքի այս օրը տրանսպորտային երթևեկից ազատ կենտրոնական փողոցներում վազելու ու նաև ու քաղաքում տիրող բարձր տրամադրությանը ականատես լինելու առիթը բաց չեն թողել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները:

մանրամասն
«Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ

Մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների նորամուծություններից էին «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարները, որոնք բացվել էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքին հարակից տարածքում:

մանրամասն
Համաժամանակյա սեանս՝ Ռաֆայել Վահանյանի հետ

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել են շախմատային մրցումներ: 12 տախտախների վրա միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյան անցկացրել է միաժամանակյա սեանս՝ Երևանի շախմատի դպրոցների սաների հետ: 

մանրամասն
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում և հետևել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների ընթացքին: 

մանրամասն
Բացվել է Նանսենի թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության գլխավոր միջոցառումը՝ Հանրապետության հրապարակում

Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները:

մանրամասն
Ծնունդդ շնորհավոր, իմ տո՛ւն Երևան

Մայրաքաղաքի ծննդյան 2796 - ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին տոնական շքեղ հրավառությամբ: Մեր բոլորի մեծ տուն Երևանն էլի մի տարով մեծացավ: Ծնունդ շնորհավոր, Երևա՛ն:

մանրամասն
Երեկոյան շրջայց Գլխավոր պողոտայի վերակառուցված այգում

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ամփոփիչ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց այգում:

մանրամասն
Ազգային խաղերի ցուցադրություն`«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածքում

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում Էրեբունի վարչական շրջանում մեկնարկած միջոցառումների համատեքստում կազմակերպվել են կոխ տիպիկ հայկական մարզաձևի ցուցադրական ելույթներ` ավանդական հայկական հարսանիքի արարողակարգով: 

մանրամասն
Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի հյուրերի հետ ներկա է գտնվել «Երևանում տոն է» խորագրով համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, ուր դեռ առավոտից տրվել էր «Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների մեկնարկը: Այստեղ պատանիները քաղաքապետին դիմավորել են պարային ինքնատիպ ֆլեշմոբով:

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում երթևեկության դադարեցում

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է.

մանրամասն
Մեկնարկել է «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը

Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ...

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի մանկավարժներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող ձեր ազգանվեր գործունեության, ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի ձեր էությունը:

մանրամասն
Օրհնության կարգ՝ Ուսուցչի օրվա առիթով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանի և մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ միասին մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ներկա է գտնվել Սբ. Պատարագին, որի ավարտին Ուսուցչի օրվա առիթով մատուցվել է օրհնության կարգ: 

մանրամասն
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ մայրաքաղաքում բացվել է մինչ օրս գործող ամենաերկար հեծանվային երթուղին

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանը մեծ անակնկալ է մատուցել սիրողական մակարդակի և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար:

մանրամասն
Կայացել է հայկական ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը

Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Կոմիտասի հիշատակին

Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Երգահանի ծննդյան օրը Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երևանցիներ:

մանրամասն
Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։ 

մանրամասն
Ամփոփվել են «Երևանյան ամառ-2014» ծրագրի շրջանակում կազմակերպված համացանցային լուսանկարչական մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարվել էր «Ամառը Երևանում» խորագրով համացանցային լուսանկարչական մրցույթ:

մանրամասն
Տոնական Երևանը ջազ է լսում

Մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան տասնյակ բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին:

մանրամասն
Անվտանգ երթևեկության կանոնների դասընթաց՝ դպրոցականների համար

Երևանի Գուրգեն Մահարու անվան թ.176 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագիր, որն իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ։ 

մանրամասն
Ռազմահայրենասիրական միջոցառումներ` ՀՀ ՊՆ զորամիավորումներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ից 17-ը մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.
Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։

մանրամասն
«Երևանյան ամառ» ծրագիրը եզրափակվեց նոր ուսումնական տարվա նախօրյակին

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն էր, որին մասնակցում էին հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ։ 

մանրամասն
Գիտելիքի և դպրության օրը` վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի, գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ: 

մանրամասն
«Երևանյան ամառ» ծրագրով անվճար այցելություններ են կազմակերպվել Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» ծրագրով յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ՀՀ բոլոր քաղաքացիների համար այցելությունը Երևան քաղաքի պատմության թանգարան եղել է անվճար: Բացի այդ, ամռան ամիսներին թանգարանը դռներն է բացել «Արի տուն» տուն ծրագրով Երևան ժամանած 1000-ից ավելի սփյուռքահայ դպրոցականների և ուսանողների առջև: 

մանրամասն
Երևանում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են

Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են։ «Ուրախ ամառը» Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։

մանրամասն
Երևանում Գարեջրի փառատոն էր

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին և նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն ևս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներն ամփոփվել են։

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներն ամփոփվել են։

մանրամասն
«Երևանյան ամառ 2014» մարզամշակութային միջոցառումը Արաբկիրում

Ամբողջ ամռան ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են  բազմաբնույթ միջոցառումներ: «Երևանյան ամառ 2014»-ի մարզամշակութային ծրագրի շրջանակում Արաբկիրի գլխավոր՝ «Ողջույն Արաբկիրից» միջոցառումն անցկացվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում: 

մանրամասն
«Բազե 2014» երիտասարդական հավաքին Երևանը ներկայանում է 2 ջոկատով

Ծաղկաձորում կայացել է «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Արբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պաշտոնատար այլ անձիք:

մանրամասն
Երիտասարդների միջազգային օրը՝ «Երևանյան ամառ» ծրագրում

Երիտասարդների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված բացօթյա դիսկոտեկ էր Ազատության հրապարակում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից ողջունել է երիտասարդներին ու շնորհավորել տոնի առթիվ։

մանրամասն
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է «Երևանյան ամառ» ծրագիրը

Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամացն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կգործի բակային 19 ճամբար:

մանրամասն
Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին:

մանրամասն
Բակային ճամբարները կշարունակվեն մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Թումանյան թաղամասի այգի, որտեղ «Երևանյան ամառ 2014» ծրագրով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպվել է բակային ճամբար:

մանրամասն
Վարդավառի տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է ջրցան մեքենաների շքերթով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված միջոցառումների ցանկը:

մանրամասն
Ջրային հրավառություն`Կարապի լճի տարածքում

Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճի տարածքում էր, որտեղ, կանխատեսելով սպասվելիք իրադարձությունները, առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր էին բաժանվել: 

մանրամասն
Վիդսերֆինգի ցուցադրական ելույթներ`Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճում

Վարդավառի տոնը մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում, ինչպես համաքաղաքային մյուս բոլոր տոնակատարությունների ժամանակ, նշանավորվեց նաև Երևանի քաղաքապետարանի կազմակերպած վիդսերֆինգի ցուցադրական ելույթներով: 

մանրամասն
Թիմային հաշվարկով Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի հաղթող և արժանացել ՀՀ Նախագահի գավաթին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա են գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումներին: 

մանրամասն
«Լավագույն մարզական ընտանիք-2014» ամենամյա մրցույթին այս տարի առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի Երևանը ներկայացնող հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը

Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

մանրամասն
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է ձմերուկային փառատոն

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել է «Երևանյան ամառ 2014» ծրագրով:

մանրամասն
Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց Իսակովի պողոտա - Լենինգրադյան փողոց ճանապարհահատվածում

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, թյունինգ, մոտոցիկլետներ, 4x4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում:

մանրամասն
Կենդանաբանական այգու այցելուները հանդիսավորությամբ դիմավորել են Գրանդ կրտսեր փղիկին

Երևանի կենդանաբանական այգու այցելուներն այսօր առաջին անգամ տեսան այգու նոր բնակչին՝ 7-ամյա Գրանդ կրտսեր փղիկին, որը ծնվել է Թբիլիսիում: Փղի «դիմավորման հանդիսավոր արարողությանը» ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

մանրամասն
Երևանի ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայություն ԼՂՀ մայրաքաղաքում

ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը:

մանրամասն
Երևանն այսօր կահավորվում է ինքնատիպ ու բացառապես երևանյան ոճով

Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Նիկոլ Դուման» ընկերություն, հետևել մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղադրիչների արտադրական գործընթացին, ինչպես նաև քաղաքային կահույքի ձևավորման նոր լուծումներին.

մանրամասն
Գրքերի հրավառություն Երևանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես-տոնավաճառին

մանրամասն
Դպրոցականների ամառային հանգստի ճամբարներում բոլոր պայմաններն ապահովված են

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և վարչության աշխատակիցներն այցելել է Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում ամառային հանգստի՝ առաջին հերթափոխով մեկնած դպրոցականներին։ 

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը:

մանրամասն
«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան և, Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երևանի վարչական տարբեր շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։

մանրամասն
Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթողները

ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև: 

մանրամասն
«Երևանյան ամառ-2014»-ի հերթական միջոցառումը` Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի մեկից մեկնարկած բակային ճամբարների ծրագրի միջոցառումներից հերթականը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բակում

մանրամասն
Մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը

Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին: 

մանրամասն
Հարգանքի տուրք` զոհված կազակների հիշատակին

Հայաստանում կազակական շարժման հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հայ – ռուսական կազակական եղբայրության նախագահության անդամների, կազակական շարժման ներկայացուցիչների հետ միասին այցելել և ծաղկեպսակ է դրել զոհված կազակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

մանրամասն
Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ուսումնական տարին ամփոփել է հաշվետու հ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։

մանրամասն
Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը

Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարի բացման պատիվը վերապահված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոյին։ 

մանրամասն
Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ 

մանրամասն
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիսի 21-ին Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։

մանրամասն
«Երևանյան ամառը»՝ Աջափնյակ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկնարկող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

մանրամասն
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն 100-ից ավելի բակային ճամբարներ

Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են ամառային բակային ճամբարներ: 

մանրամասն
Միաժամանակյա խաղի սեանս՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

մանրամասն
Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում ֆրանսիացի գործընկերների հետ

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև դեռևս 2011 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» (G2iA) հետ համատեղ կազմակերպվել է «Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում» թեմայով կլոր սեղան-քննարկում։

մանրամասն
Անակնկալներով լի օր՝ «Զատիկ»-ի սաների համար

Երևանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանը և Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

մանրամասն
Մայրաքաղաքում կկառուցվի գեղասահքի նոր դպրոց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բարձրաստիճան այլ անձանց, բազմաթիվ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցվող գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: 

մանրամասն
Ազգային տարազների ցուցադրություն՝ մայրաքաղաքի սրտում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահում տեղի է ունեցել  Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը: 

մանրամասն
«Երևան. բիզնես-վազք 2014»

Երևանի քաղաքապետարանը` «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ կազմակերպում են «Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 8-ին։

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի երեխաներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

մանրամասն
Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Հաղթանակ» զբոսայգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել էին տոնական միջոցառումներ:

մանրամասն
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առաջին նվերները

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի և բաժնի մի խումբ աշխատակիցների հետ այցելել են «Շենգավիթ» ծննդատուն՝...

մանրամասն
«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի բացումը՝ հունիսմեկյան անակնկալով

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ 

մանրամասն
Ազատության հրապարակում՝ աշխարհը մանուկների աչքերով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շրջելով Երևանում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա տոնական միջոցառումների վայրերով, այցելել է նաև Ազատության հրապարակ, որտեղ միջոցառումների ծրագրով տոնական ներկայացում էր ու կավճանկարչություն։

մանրամասն
Հունիսմեկյան միջոցառումներ՝ վարչական բոլոր շրջաններում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանուկների համար տոնական հագեցած միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

մանրամասն
Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբի» հետ համատեղ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը:

մանրամասն
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը` «Հաղթանակ» զբոսայգում

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ» զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար:

մանրամասն
Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

մանրամասն
Երևանում հանդիսավորությամբ բացվել է Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը

Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ...

մանրամասն
Կայացել է «Երևանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը

«STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։

մանրամասն
Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։

մանրամասն
Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

մանրամասն
Աջակցություն՝ Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: 

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

մանրամասն
Ֆրանկոֆոնիայի ամիսն ավարտվեց

Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկոֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։

մանրամասն
Երևանի դպրոցներում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։

մանրամասն
Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ մշակույթի նախարարի ժ/պ Հասմիկ Պողոսյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ միասին ներկա է գտնվել Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: 

մանրամասն
Երևանում նշվում է Համո Սահյանի 100-ամյակը

Համո Սահյանի 100-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ ականավոր բանաստեղծի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել բանաստեղծի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, բազում արվեստագետներ, արվեստասերներ, ինչպես նաև Հ. Սահյանի անվան դպրոցի սաները։

մանրամասն
Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև բակային տարածքներում իրականացվող ծառատունկերին

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր տնկիներով համալրվեց նաև 16-րդ թաղամասի առաջին շղթայի բազմաբնակարան շենքերով պարփակված հանգստի փոքրիկ գոտին: 

մանրամասն
Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։ 

մանրամասն
Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ...

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է: 

մանրամասն
Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ 

մանրամասն
Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում

Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:

մանրամասն
Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ և ծաղիկներ են հանձնվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կանանց և աղջիկներին..

մանրամասն
Անակնկալ՝ առաջնեկին սպասող մայրերին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է եղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կազմակերպված միջոցառմանը։ 

մանրամասն
Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով

Մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: 

մանրամասն
Կրկեսն ինքն է այցելել երեխաներին

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին:

մանրամասն
Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով

Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աուտիզմի իրազեկման երթի մասնակիցների հետ

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված երթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ երթի մասնակիցների հետ հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

մանրամասն
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը:

մանրամասն
Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 75-ամյակին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պաշտոնատար այլ անձիք և մշակույթի գործիչներ ներկա են գտնվել թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին:

մանրամասն
Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի

Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին...

մանրամասն
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Տունը հեռու է, Լեհաստանը՝ միշտ մոտ» խորագրով ցուցահանդես

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիսայանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ մասնակցել է լեհական զինված ուժերի գեներալ Վլադիսլավ Անդերսի հիշատակին նվիրված փաստավավերագրական ցուցադրության բացմանը։

մանրամասն
Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է ևս մեկ «Պանդոկ Երևան» ռեստորան

Երևանի Տերյան 91 հասցեում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև իր դռներն է բացել «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի չորրորդ ռեստորանը: Նորակառույցի հանդիսավոր բացումը կատարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

մանրամասն
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 117-րդ տարին

Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշարձանին են այցելել Երևանի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ 

մանրամասն
Քաղաքապետը ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի մշակութային միջոցառմանը

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը

մանրամասն
Համերգային տոնական միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը:

մանրամասն
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։

մանրամասն
Տոնական միջոցառումներ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Մայրաքաղաքում Մարտի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկել են դեռևս նախատոնական օրերին։ Երևանի բոլոր վարչական շրջաններում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվել՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ բարեմաղթանքներն ու նվերները երևանաբնակ կանանց հանձնելու համար։

մանրամասն
Մարզական մեքենաների և մոտոցիկլետների շքերթ՝ նվիրված կանանց տոնին

Երևանի քաղաքապետանը ««STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է մարզական մեքենաների ցուցադրական ելույթների ծրագիր՝  այդ կերպ  շնորհավորելով կանանց միջազգային տոնը: 

մանրամասն
Ծաղիկներ և քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներ են հանձնվել նաև Կարապի լճի հարակից տարածքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկներ և ծաղիկներ նվիրելը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում: Խորհրդանշանական 8-ով ձևավորված և ծաղիկներով լեցուն զամբյուղից վարդեր ու բացիկներ են հանձնվել նաև Կարապի լճի հարակից տարածքով անցորդ կանանց

մանրամասն
Հեծանվային երթ ու տոնական ծաղիկներ՝ անցորդ կանանց ու աղջիկներին

Երևանի քաղաքապետարանի կողմից կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի միջոցառումների համատեքստում  150 հեծանվորդներ, Երևանի դրոշով զարդարված հեծանիվներով, յուրօրինակ երթ են կազմակերպել, որի ընթացքում տոնական ծաղիկներ ու նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկներ են բաժանել աղջիկներին ու  կանանց: 

մանրամասն
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում է շնորհավորական բացիկների և ծաղիկների հանձնումը անցորդ կանանց

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում օրվա ընթացքում երիտասարդ կամավորները շարունակում են քաղաքապետի կողմից շնորհավորական բացիկներ և ծաղիկներ նվիրել անցորդ բոլոր կանանց և աղջիկներին: 

մանրամասն
Կանանց տոնին նվիրված ցուցահանդես՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, ավանդույթի համաձայն, Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել է տոնական ցուցահանդես:

մանրամասն
Շնորհավորական բացիկ և ծաղիկներ` հասարակական տրանսպորտի միակ կին վարորդին

Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալների շարքում առանձնացել է ևս մեկ միջոցառում: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից  շնորհավորական բացիկ և  ծաղիկներ են հանձնվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի միակ կին վարորդ Էլմիրա Մանյանին: 

մանրամասն
Տոնական միջոցառում՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

մանրամասն
«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան մեկնարկում է առաջիկա երկուշաբթի օրվանից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, որն այս տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ 

մանրամասն
Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

մանրամասն
Երիտասարդության հարցերով խորհրդի անդամները միացել են մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներին

Հունվարի 14 ին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման աշխատանքներին իրենց հերթական նպաստն են բերել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ կառույցներից «Հայաստանի սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները:

մանրամասն
Տոնական համերգային ծրագրով ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա միջոցառումների շարքը

Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառումով եզրափակվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած և շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում ընթացող Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված ծրագիրը:

մանրամասն