Պահոց 2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի մեծն Կոմիտաս Վարդապետի արձանը

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: 

մանրամասն
Հյուսիսային պողոտայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ է

Երևանի քաղաքապետարանի ու «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ

մանրամասն
Ամփոփվել են ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնության արդյունքները

Նոյեմբերի 23-ին  մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում  տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկա է գտնվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև այս տարի, հիմնականում հասցրել ենք ավարտին»

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում միայն Շենգավիթ վարչական շրջանում շուրջ հինգ տասնյակ բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը:

մանրամասն
Կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը:

մանրամասն
Մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլի բացման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
Հանդիսավոր միջոցառում և հանդիպում զինվորների ծնողների հետ` ՀՀ ՊՆ-Երևանի քաղաքապետարան համագործակցության շրջանակում

Մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հանդիպում ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի և Երևանից զորակոչված զինվորների, ինչպես նաև նրանց ծնողների հետ:

մանրամասն
Պարգևատրումներ՝ 23-րդ մարզական խաղերի և Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլերի հաղթողներին

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի Երևանի քաղաքային փուլում մայրաքաղաքի դպրոցների աղջիկների ու տղաների 16 թիմ 9 մարզաձևերում պայքարել է հաղթողի կոչման և հանրապետական փուլ անցնելու համար:  

մանրամասն