Պահոց 2014

Երևանի քաղաքացիների անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ խաղաղության կոչ է հղվել աշխարհի մայրաքաղաքներին

Տոնական շքերթը Հանրապետության հրապարակ է հասել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի տոնին հրավիրված պատվիրակությունների, Երևանի նորակոչ պատվավոր քաղաքացիների, Երևանի ավագանու անդամների և հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ։

մանրամասն
Շահագործման է հանձնվել Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը:

մանրամասն
Տոնական վազքարշավ` 2796 մետր երկարությամբ

Տոնական մայրաքաղաքի այս օրը տրանսպորտային երթևեկից ազատ կենտրոնական փողոցներում վազելու ու նաև ու քաղաքում տիրող բարձր տրամադրությանը ականատես լինելու առիթը բաց չեն թողել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները:

մանրամասն
«Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ

Մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների նորամուծություններից էին «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարները, որոնք բացվել էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքին հարակից տարածքում:

մանրամասն
Համաժամանակյա սեանս՝ Ռաֆայել Վահանյանի հետ

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել են շախմատային մրցումներ: 12 տախտախների վրա միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյան անցկացրել է միաժամանակյա սեանս՝ Երևանի շախմատի դպրոցների սաների հետ: 

մանրամասն
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում և հետևել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների ընթացքին: 

մանրամասն
Բացվել է Նանսենի թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությանը:

մանրամասն