Պահոց 2015

Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել արդեն վերանորոգված դահլիճում

Մայրաքաղաքի կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով կատարված նորոգման աշխատանքներից հետո առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել հարազատ բեմում: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության և Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացված ցուցահանդեսն առաջին անգամ է կազմակերպվում տարածաշրջանում:

մանրամասն
Հանդիսավոր միջոցառում՝ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կայացած հանդիսավոր միջոցառմանը:

մանրամասն
Մոմավառություն՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն միացել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված մոմավառությանը: 

մանրամասն
Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունը մասնակցել է Սևան քաղաքի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունը նոյեմբերի 10-ին մասնակցել է Սևան քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: 

մանրամասն
Էքսկուրսիա «Երևան Սիթի Տուր»-ով՝ Երևանի համար 15 հատուկ կրթահամալիրի սաների համար

Երևանի քաղաքապետարանի հրավերով՝ լսողության խանգարում ունեցող երեխաների հ. 15 հատուկ կրթահամալիրի 50 սաներ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի երկհարկանի ավտոբուսներով շրջել են Երևանում, էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին։ 

մանրամասն
«Հին Երևանը. հայացք ապագայից». լուսանկարների ցուցադրություն մետրոպոլիտենի կայարաններում

Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք ոլորտների ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ...

մանրամասն
Երևանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Երզնկյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին և Արթուր Աբրահամին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին և երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին: 

մանրամասն
«Կենդանի գրադարան» Մանուշյանի անվան պուրակում

«Էրեբունի Երևան 2797»-ամյակի տոնական միջոցառումների շարքում Երևանի քաղաքապետարանը, Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ Միսաք Մանուշյանի անվան պուրակում ներկայացրել են «Կենդանի գրադարան» խորագրով միջոցառումը, որի ընթացքում Արարատյան հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցի փոքրիկներն ու պարզապես քաղաքացիներ հատվածներ են ընթերցել սիրված ստեղծագործություններից: 

մանրամասն
Տոնական «Ազատության հրապարակն» ավելի քան մարզական էր

Այս տարի ևս մարզական միջոցառումները մայրաքաղաքի տոնական առօրյայի անբաժան մասն էին: Միաժամանակ մի քանի մարզաձևերի` սթրիթ վորքաութի, սուսերամարտի, թռիչք բարձրության և արհեստական սառույցի վրա գեղասահքի ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել Ազատության հրապարակում: 

մանրամասն
«Նվիրում ենք մայրաքաղաքին». մարզերի ողջույն-համերգը Ազնավուրի հրապարակում

Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը «Նվիրում ենք մայրաքաղաքին» խորագրով համերգի ընթացքում շնորհավորել են ՀՀ մարզերի քաղաքներից և Վրաստանի Բաթում քաղաքից ժամանած երգի ու պարի համույթներն ու անհատ կատարողները: 

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2797». բեմում դասական երաժշտություն է

Դասական երաժշտության համերգ էր Կոնսերվատորիայի պուրակում, Կոմիտասի արձանի շուրջբոլորը։ Այստեղ, ինչպես «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ևս մի շարք բեմերում, տարբեր ժամերին համերգային բազմաժանր ծրագրեր էին։ 

մանրամասն
Ինքնաբուխ համերգ՝ երեկոյան Երևանում

Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան: 

մանրամասն
Հյուսիսային պողոտայի կարաոկեն նույնպես տոնական էր

Հյուսիսային պողոտայի կարաոկեի բեմում, ինչպես ամեն տարի է, այս տարի էլ առավելապես երեխաներն էին։ «Էրեբունի-Երևան 2797»-ին կարաոկեի սիրահար բազմաթիվ փոքրիկներ քաղաքին են նվիրել իրենց կատարումները՝ մանկական, հայրենասիրական ու Երևանի մասին երգեր։

մանրամասն
«Երևանում տոն է». «Էրեբունի-Երևան 2797»-ի առաջին օրվա տոնախմբությանը հազարավոր քաղաքացիներ ու Երևանի հյուրեր են մասնակցել

«Էրեբունի-Երևան 2797»-ի՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» երկօրյա տոնակատարության առաջին օրը, ինչպես ավանդաբար, ավարտվել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով։ 

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում. 

մանրամասն
Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։

մանրամասն
Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» պանթեոնում

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտոնատար այլ անձանց հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

մանրամասն
«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անմիջական աջակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հերթական ներկայացման հանդիսատեսն էին նաև խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երևանի հհ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների աշակերտներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Երևանի մանկան տան սաներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։

մանրամասն
«Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ». պատկերազարդ աշխատություն ասեղնագործության մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի է ունեցել Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» ասեղնագործության պատկերազարդ աշխատության շնորհանդեսը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

մանրամասն
Ավարտվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար ամառային ճամբարների ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2015»-ը եզրափակվեց

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի շուրջբոլորն էր, ուր տեղի են ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ 

մանրամասն
Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր միջոցառումներ: 

մանրամասն
Տոնական գլխավոր միջոցառում` «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին է մոտենում «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի գլխավոր նպատակը ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելն էր: 

մանրամասն
«Երևանյան բառդ» երեկո՝ «Երևանյան ամառ 2015» ծրագրում

Հեղինակային երգի երեկո էր Կասկադ համալիրի պուրակում։ «Երևանյան բառդ» խորագրով համերգը՝ քաղաքային ֆոլկլորի յուրօրինակ արտահայտչամիջոցներից մեկը, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի ավանդականներից է։

մանրամասն
Երևանում կազմակերպվել է «Yerevan Color Run» վազքարշավը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run» գունազարդ վազքարշավը: Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ» կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:

մանրամասն
Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը

Երևանի քաղաքապետարանը, «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ, նախաձեռնել էին «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը, որը «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրում ներառված ազգագրական բնույթի հերթական ծավալուն միջոցառումն էր: 

մանրամասն
Համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցում է 6352 մարզիկ

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
«Ոսկե ծիրան»-ի կարճամետրաժները՝ Կարապի լճի բացօթյա էկրանին

«Երևանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։

մանրամասն
«Երևան Սիթի տուր»-ի հետ ճանաչողական շրջայց՝ սիրիահայ ընտանիքների և բակային ճամբարներ հաճախող երեխաների համար

«Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական սոցիալական նախաձեռնությունը Արաբկիր վարչական շրջանի «Երևանն իմ տունն է» ակցիայի հետ համատեղ էր։

մանրամասն
Ձմերուկի երրորդ երևանյան փառատոնն այս տարի էլ հազարավոր մասնակիցներ ունեցավ

«Երևանյան ամառ 2015»-ի հերթական մեծ միջոցառումը՝ Ձմերուկի երրորդ երևանյան փառատոնը կայացավ Կարապի լճում։ Փառատոնն այս տարի էլ անցել է հազարավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի աշխույժ մասնակցությամբ։

մանրամասն
Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի ֆուտբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 13-ից մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի ֆուտբոլի «Կաշվե գնդակ» մրցաշարը: 

մանրամասն
«Ողջույն Նոր Նորքից» խորագրով միջոցառում`«Երևանյան ամառ 2015»-ի շրջանակում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար: Զուգահեռաբար, վարչական շրջաններում կազմակերպվում են բակային ճամբարներ: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված զինվորական շքերթին

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի և աշխարհահռչակ շանսոնյե, Մարսելի պատվավոր քաղաքացի Շառլ Ազնավուրի հետ միասին ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը՝ զինվորական շքերթին:

մանրամասն
Վարդավառը` Կարապի լճում

Վարդավառի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Առավոտից այստեղ բարձր երաժշտություն էր ու յուրօրինակ «ջրային դիսկոտեկ»։ 

մանրամասն
Մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2 -ին մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով՝ շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում կայացել է «Ավտո մոտո շոու - դրիֆտինգ Երևան» մրցաշարը

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին` ժամը 13:00–ից, Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը:

մանրամասն
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական տարեշրջանն է մեկնարկել

«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի 4-րդ տարեշրջանը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ։ Տարեշրջանի մեկնարկն այս տարի «Երևանյան ամառ 2015» ծրագրում էր ընդգրկված և «Զբոսանք Երևանով» խորագիրն էր կրում։

մանրամասն
Երևանի կենդանաբանական այգում բացվել է Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը

Երևանի կենդանաբանական այգում պաշտոնապես բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը, ուր տեղադրված խաղերի մեկ երրորդը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցեղ՝ սայլակների օգնությամբ տեղաշարժվող երեխաների համար։

մանրամասն
«Երևանյան ամառը»՝ Շենգավիթում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Սիրելի երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2015»-ը այս տարի կանցկացվի ավանդական դարձած, նաև մի շարք նոր միջոցառումներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կիրականացվի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիրը, որի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: 
97 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովրդի տարած հաղթանակն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր հաղթանակների շարքում: 

մանրամասն
Համբարձման տոնը՝ Մանկական զբոսայգում

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։

մանրամասն
Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում

Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին և Հնդկաստանում միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի` Հայաստանի կողմից նշանակված նախագահ Նավեդ Ալիխանին: 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ,
մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն, որի առիթով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս: 

մանրամասն
Հարգանքի տուրք Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին

Մայիսի 9-ին վաղ առավոտից մարդաշատ էր Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն, օրվա հերոս վետերանների հետ միասին այստեղ էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, բարձրաստիճան սպաներ ու բազմաթիվ քաղաքացիներ: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 10-րդ առաջնության հանդիսավոր բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը: 

մանրամասն
Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում ձիթենի են տնկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ: 

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի ավագանու անդամները, քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, աշխատակազմի քարտուղարը, վարչությունների պետերն ու աշխատակազմի անդամները, ինպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

մանրամասն
«Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդես՝ բաց երկնքի տակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և քաղաքապետի տեղակալների հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:

մանրամասն
«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

մանրամասն
Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

մանրամասն
  • 2015-04-07 15:18

Որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հաճելի ավանդույթ է դարձել հենց Մայրության և գեղեցկության օրը վերագործարկել մայրաքաղաքի շատրվանները: 

մանրամասն
Կրկեսային ներկայացումներ՝ ապրիլի մեկի առթիվ

Ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրվա կապակցությամբ «Երևանյան կրկեսը» մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում բացօթյա ներկայացումներով է հանդես եկել։ Զվարճալի, հետաքրքիր՝ մեկուկես ժամանոց ծրագրով ելույթ են ունեցել Երևանի կրկեսի դերասանները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաները՝ աճպարարներ, ծաղրածուներ, ձեռնածուներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ և կրկեսի այլ դերասանները։ 

մանրամասն
Մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է «Գրքի բանկ» ծրագիրը: 

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է AREV ART GALLERY նոր ցուցասրահը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ արվեստագետների ու արվեստասերների հետ ներկա է գտնվել ժամանակակից հայ նկարչուհի Արև Պետրոսյանի AREV ART GALLERY նոր ցուցասրահի հանդիսավոր բացմանը:

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի բացման պաշտոնական արարողությանը:

մանրամասն
Համերգ-երեկո՝ նվիրված Մեծ Զորավարի 150-ամյակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված համերգ-երեկոյին:

մանրամասն
Գիրք նվիրելու օրվա անակնկալը՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:

մանրամասն
  • 2015-02-16 11:38

Ամեն տարի փետրվարի 13 –ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

մանրամասն
Սիրահարների այգում նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը

Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ Երևանի «Սիրահարների այգում», Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով տոնական միջոցառում:

մանրամասն
Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: 

մանրամասն
Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Սբ. Սարգիս եկեղեցում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

մանրամասն