Պահոց 2015

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Երզնկյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին և Արթուր Աբրահամին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին և երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին: 

մանրամասն
«Կենդանի գրադարան» Մանուշյանի անվան պուրակում

«Էրեբունի Երևան 2797»-ամյակի տոնական միջոցառումների շարքում Երևանի քաղաքապետարանը, Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ Միսաք Մանուշյանի անվան պուրակում ներկայացրել են «Կենդանի գրադարան» խորագրով միջոցառումը, որի ընթացքում Արարատյան հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցի փոքրիկներն ու պարզապես քաղաքացիներ հատվածներ են ընթերցել սիրված ստեղծագործություններից: 

մանրամասն
Տոնական «Ազատության հրապարակն» ավելի քան մարզական էր

Այս տարի ևս մարզական միջոցառումները մայրաքաղաքի տոնական առօրյայի անբաժան մասն էին: Միաժամանակ մի քանի մարզաձևերի` սթրիթ վորքաութի, սուսերամարտի, թռիչք բարձրության և արհեստական սառույցի վրա գեղասահքի ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել Ազատության հրապարակում: 

մանրամասն
«Նվիրում ենք մայրաքաղաքին». մարզերի ողջույն-համերգը Ազնավուրի հրապարակում

Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը «Նվիրում ենք մայրաքաղաքին» խորագրով համերգի ընթացքում շնորհավորել են ՀՀ մարզերի քաղաքներից և Վրաստանի Բաթում քաղաքից ժամանած երգի ու պարի համույթներն ու անհատ կատարողները: 

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2797». բեմում դասական երաժշտություն է

Դասական երաժշտության համերգ էր Կոնսերվատորիայի պուրակում, Կոմիտասի արձանի շուրջբոլորը։ Այստեղ, ինչպես «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ևս մի շարք բեմերում, տարբեր ժամերին համերգային բազմաժանր ծրագրեր էին։ 

մանրամասն