Պահոց 2015

Ինքնաբուխ համերգ՝ երեկոյան Երևանում

Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան: 

մանրամասն
Հյուսիսային պողոտայի կարաոկեն նույնպես տոնական էր

Հյուսիսային պողոտայի կարաոկեի բեմում, ինչպես ամեն տարի է, այս տարի էլ առավելապես երեխաներն էին։ «Էրեբունի-Երևան 2797»-ին կարաոկեի սիրահար բազմաթիվ փոքրիկներ քաղաքին են նվիրել իրենց կատարումները՝ մանկական, հայրենասիրական ու Երևանի մասին երգեր։

մանրամասն
«Երևանում տոն է». «Էրեբունի-Երևան 2797»-ի առաջին օրվա տոնախմբությանը հազարավոր քաղաքացիներ ու Երևանի հյուրեր են մասնակցել

«Էրեբունի-Երևան 2797»-ի՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» երկօրյա տոնակատարության առաջին օրը, ինչպես ավանդաբար, ավարտվել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով։ 

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում. 

մանրամասն
Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։

մանրամասն
Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» պանթեոնում

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտոնատար այլ անձանց հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

մանրամասն
«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անմիջական աջակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հերթական ներկայացման հանդիսատեսն էին նաև խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երևանի հհ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների աշակերտներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Երևանի մանկան տան սաներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։

մանրամասն
«Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ». պատկերազարդ աշխատություն ասեղնագործության մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի է ունեցել Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» ասեղնագործության պատկերազարդ աշխատության շնորհանդեսը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

մանրամասն