Պահոց 2016

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մ

Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

մանրամասն
«Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից

Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում:

մանրամասն
  • 2016-12-20 6:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ազատության հրապարակ, որտեղ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում ձևավորվել է հեքիաթային Սառցե քաղաք:

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: 

մանրամասն
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանը

Մայրաքաղաքի Կարապի լիճն արդեն 12-րդ անգամ վերածվել է ձմեռային սահադաշտի: Հերթական տարեշրջանի հանդիսավոր բացման առիթով կազմակերպված մարզա-երաժշտական միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

մանրամասն
Կայացել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016»-ի մրցանակաբաշխությունը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը կազմակերպված «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016 »-ը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ, որն ի հայտ է բերել տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը: 

մանրամասն