Պահոց 2016

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մ

Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

մանրամասն
«Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից

Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում:

մանրամասն
  • 2016-12-20 6:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ազատության հրապարակ, որտեղ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում ձևավորվել է հեքիաթային Սառցե քաղաք:

մանրամասն
Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: 

մանրամասն
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանը

Մայրաքաղաքի Կարապի լիճն արդեն 12-րդ անգամ վերածվել է ձմեռային սահադաշտի: Հերթական տարեշրջանի հանդիսավոր բացման առիթով կազմակերպված մարզա-երաժշտական միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

մանրամասն
Կայացել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016»-ի մրցանակաբաշխությունը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը կազմակերպված «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016 »-ը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ, որն ի հայտ է բերել տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը: 

մանրամասն
Երևանի քաղաքապետը ծանոթացել է փոքրիկ նկարիչների աշխատանքներին

Երևանի ծննդյան օրը քաղաքապետարանի հարակից հրապարակը մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներինն էր. «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը Երևանի հանդեպ: 

մանրամասն
Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն` Մ. Մանուշյանի պուրակում

2798-ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն էր նաև մանկական միջոցառումներով: Մ. Մանուշյանի անվան պուրակում կազմակերպվել էր մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն:

մանրամասն
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Անկախություն» խորագրով ցուցահանդես

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը`  Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 

մանրամասն
Արևի քաղաք Երևան

Դիմավորեք բոլորիս շատ սիրելի Արևի քաղաք Երևանի ծննդյան օրվան նվիրված այս տարվա երգի տեսահոլովակը:

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 9-րդ

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 9-րդ օր. նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների հետ միասին առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:

մանրամասն
Տարեցների միջազգային օրվա առթիվ այցելություններ ու ավանդական նվերներ`100 և բարձր տարիքի երևանցիներին

Տարեցների միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են 100 և բարձր տարիքի երևանցիների բնակարաններ:

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ - ծրագիր, օր առաջին: Առաջին նվերները` մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առթիվ

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում արդեն երրորդ տարին մեկնարկած սոցիալական բաղադրիչ-ծրագրի առաջին նվերները մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բաշխվել են ծրագրում ներառված ընտանիքներին:

մանրամասն
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են ցուցահանդեսներ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ:

մանրամասն
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը:

մանրամասն
«Երևանյան ամառ 2016»-ն ամփոփվել է. «Ցտեսություն, ամառ»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի այս տարվա միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագրով:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը։

մանրամասն
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը` Խաղողօրհնեքի կարգով նշվել է բոլոր վարչական շրջաններում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 

մանրամասն
Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 11:00-ից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կմեկնարկի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը՝ տիկնիկների ցուցադրությամբ։ 

մանրամասն
Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին մասնակցել են նաև երևանցի դպրոցականներ

 Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, երկրորդ տարին անընդմեջ, երևանցի դպրոցականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին:

մանրամասն
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական բոհեմ համերգ-երեկոյով:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա»

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: 

մանրամասն
Մանուկների երազանքները՝ կավճանկարներով

Հունիսմեկյան միջոցառումների շարքում Ազատության հրապարակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: Վաղ առավոտից հրապարակի ամբողջ տարածքում մանուկները կավճանկարչությամբ պատկերում էին իրենց գունագեղ երազանքները` անամպ, խաղաղ երկինք ու փայլող արև, նաև պետական խորհրդանիշեր, տարբեր պատկերներ մայրաքաղաքից:

մանրամասն
Համայնքային ենթակայության թանգարանները` «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման շրջանակում

«Թանգարանների եվրոպական գիշերվան» այս տարի ևս միացած համայնքային ենթակայության թանգարաններում կայացած միջոցառումները կրել են «Երևանի քաղաքապետարանի թանգարանները՝ Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագիրը՝ հանդես գալով համատեղ ծրագրով: 

մանրամասն
Երևան քաղաքը մասնակցել է Կովկասի զբոսաշրջային ցուցահանդեսին

Երևանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և մի շարք այլ երկրներից: 

մանրամասն
Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել  հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին:

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

մանրամասն
Մայրաքաղաքում այսօր բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին:

մանրամասն
Համաքաղաքային ծառատունկերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին

 Համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր ծառերով է համալրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին: Տարիների ընթացքում ամառային հրդեհների հետևանքով այրված, այժմ խոտածածկ տարածքներն աստիճանաբար լրացվում են նոր ծառերով: 

մանրամասն
Ասմունքում է Երևանը

Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում նշվել է տարբեր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծերի հուշարձանների մոտ անվանակիր դպրոցների աշակերտները բացօթյա ընթերցումներ են կազմակերպել: 

մանրամասն
«Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: 

մանրամասն
Երևանյան անակնկալ «Զվարթնոց» օդանավակայանում Մարտի 8-ի առթիվ

Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետի առաջին շնորհավորանքներն ու անակնկալներն ըստ ավանդույթի մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանն առանձնահատուկ հյուրընկալությամբ է այս օրը դիմավորում մայրաքաղաք ժամանող կանանց ու աղջիկներին: 

մանրամասն
Ինտելեկտուալ խաղ` Նոր Նորք-Գեղարքունիքի մարզ համագործակցության շրջանակում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առիթով կազմակերպել են ինտելեկտուալ խաղ:

մանրամասն
Մայրաքաղաքի դպրոցականները շնորհավորել են մայրենիի օրը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում անցկացվել է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Ձոն մայրենիին» խորագրով միջոցառում:

մանրամասն
Գիրք նվիրելու օրվա առաջին անակնկալը

Արդեն ավանդույթի համաձայն` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ և դպրոցականների մասնակցությամբ վարչական շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: 

մանրամասն
Տեառնընդառաջի տոնական միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

մանրամասն
Լույս է տեսել Անժելա Տերյանի «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» աշխատությունը

Ընթերցողի դատին է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի Հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանի «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» աշխատությունը (հոդվածների ժողովածու), որտեղ ներկայացվել են նոր ուսումնասիրություններ Երևանի պատմության հնագույն շրջանի մասին:

մանրամասն