Պահոց 2016

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են ցուցահանդեսներ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ:

մանրամասն
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը:

մանրամասն
«Երևանյան ամառ 2016»-ն ամփոփվել է. «Ցտեսություն, ամառ»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի այս տարվա միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագրով:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը։

մանրամասն
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը` Խաղողօրհնեքի կարգով նշվել է բոլոր վարչական շրջաններում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 

մանրամասն