Պահոց 2016

Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 11:00-ից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կմեկնարկի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը՝ տիկնիկների ցուցադրությամբ։ 

մանրամասն
Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին մասնակցել են նաև երևանցի դպրոցականներ

 Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, երկրորդ տարին անընդմեջ, երևանցի դպրոցականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին:

մանրամասն
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական բոհեմ համերգ-երեկոյով:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա»

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: 

մանրամասն
Մանուկների երազանքները՝ կավճանկարներով

Հունիսմեկյան միջոցառումների շարքում Ազատության հրապարակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: Վաղ առավոտից հրապարակի ամբողջ տարածքում մանուկները կավճանկարչությամբ պատկերում էին իրենց գունագեղ երազանքները` անամպ, խաղաղ երկինք ու փայլող արև, նաև պետական խորհրդանիշեր, տարբեր պատկերներ մայրաքաղաքից:

մանրամասն
Համայնքային ենթակայության թանգարանները` «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման շրջանակում

«Թանգարանների եվրոպական գիշերվան» այս տարի ևս միացած համայնքային ենթակայության թանգարաններում կայացած միջոցառումները կրել են «Երևանի քաղաքապետարանի թանգարանները՝ Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագիրը՝ հանդես գալով համատեղ ծրագրով: 

մանրամասն
Երևան քաղաքը մասնակցել է Կովկասի զբոսաշրջային ցուցահանդեսին

Երևանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և մի շարք այլ երկրներից: 

մանրամասն