Պահոց 2017

«Վազիր և օգնիր». Երևանում անցկացվել է Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավը

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմը «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ կազմակերպել են արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

մանրամասն
Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն»՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների կողմից

Արդեն բարի ավանդույթ է դարձել Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն» սոցիալական նշանակության ծրագրի իրականացումը, որի շուրջ համախմբվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի կանայք ու աղջիկները, պատրաստում են քաղցրավենիք և այցելում Երևանում գտնվող սոցիալական բնույթի տարբեր հաստատություններ:

մանրամասն
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 

մանրամասն
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

մանրամասն
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Ամփոփվել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի չորրորդ տարին

«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հերթական՝ չորրորդ տարվա արդյունքները:

մանրամասն