Պահոց 2017

«Վազիր և օգնիր». Երևանում անցկացվել է Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավը

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմը «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ կազմակերպել են արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

մանրամասն
Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն»՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների կողմից

Արդեն բարի ավանդույթ է դարձել Ամանորին ընդառաջ «Մի կտոր ջերմություն» սոցիալական նշանակության ծրագրի իրականացումը, որի շուրջ համախմբվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի կանայք ու աղջիկները, պատրաստում են քաղցրավենիք և այցելում Երևանում գտնվող սոցիալական բնույթի տարբեր հաստատություններ:

մանրամասն
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 

մանրամասն
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

մանրամասն
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Ամփոփվել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի չորրորդ տարին

«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հերթական՝ չորրորդ տարվա արդյունքները:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման արարողությանը

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է Լը Սեզար կինոսրահ, որտեղ կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: 

մանրամասն
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման արարողությանը:

մանրամասն
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 1-ից ավարտում է 6-րդ տարեշրջանը: 

մանրամասն
Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երևանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ և հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը: 

մանրամասն
Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: 

մանրամասն
Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը հանդիսավորությամբ ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը, մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

մանրամասն
«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես՝ Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես:

մանրամասն
Անակնկալ գրքասերների համար՝ «Գրքի գիշեր» Միսաք Մանուշյանի անվան պուրակում

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով հետաքրքիր անակնալ է մատուցվել նաև գրքասերներին: Այս տարի առաջին անգամ Միսաք Մանուշյանի անվան պուրակում Երևանի քաղաքապետարանը «Բուկինիստ» գրախանութի հետ միասին կազմակերպել է «Գրքի գիշեր» խորագրով միջոցառում:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում»

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց

մանրամասն
Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը տոնական գունառատ երկնքով զմայլվել են նաև երեկոյան

Առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում Երևանի երկնքում ճախրելուց հետո օդապարիկները կրկին բերվել են մեկնակետ` Հանրապետության հրապարակ:

մանրամասն
Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից

Երևանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 

մանրամասն
«Մեկ կտավ Երևանիս». ստեղծված նոր կտավն ի պահ է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանին

Սարյան պուրակում առավոտյան մեկնարկած «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառման շրջանակում արդեն օրվա երկրորդ կեսին ավարտական տեսքի է բերվել 1,60-2 մ չափով կտավը, որը հանդիսավորությամբ փոխանցվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:

մանրամասն
Քաղաքապետի ոսկե մեդալներ և Երևանի պատվավոր գործչի կոչումներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակության հետ:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

մանրամասն
Երևանի օրվա առթիվ մայրաքաղաք այցելած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
«Մարզական Երևան». ցուցադրական ելույթներ՝ Ազատության հրապարակում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում ժամը 13.00-ից Ազատության հրապարակը զբաղեցրել էին մայրաքաղաքի մարզաշխարհի ներկայացուցիչները, որոնց թվում` նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ:

մանրամասն
«Լսիր Երևանը» ավանդական ուսանողական բեմահարթակը՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած ուսանողական բեմահարթակը:

մանրամասն
Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր բնակարանների բանալիներ է հանձնել

մանրամասն
Ամփոփվել է մայրաքաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի շրջանակում իրականացված «Երևան՝ սիրո քաղաք» 4-րդ սոցիալական ծրագիրը

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից 4-րդ անգամ իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում էր «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո, հոկտեմբերի 2-11-ը, այսօր մոտեցավ ավարտին: 

մանրամասն
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է, օր ութերորդ

Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո, թևակոխել է ավարտական փուլ: 

մանրամասն
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր յոթերորդ

«Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո իրականացվող սոցիալական ծրագրով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն արդեն 7-րդ օրն այցելում են երևանաբնակ ընտանիքներ՝ փոխանցելու նրանց մայրաքաղաքի սերն ու ջերմությունը և, իհարկե, անակնկալ նվեր՝ Երևանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ: 

մանրամասն
Երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր: 

մանրամասն

Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում այս տարի արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ստեփանակերտի օրվա և անվանակոչման 94-ամյակի միջոցառումներին

Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի օրվա և անվանակոչման 94-ամյակին նվիրված տոնակատարություններին:

մանրամասն
Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի

Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի: Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ:

մանրամասն
Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ,
ջերմորեն և լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ սեպտեմբերյան այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բազե 2017»-ի հանդիսավոր բացմանը

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական 15-րդ հոբելյանական հավաքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձիք: 

մանրամասն
Մայրաքաղաքում անց է կացվել արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հերթական միջոցառումը գարեջրասերների համար էր: Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած և մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2017». տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է գեղեցիկ ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են գեղեցիկ պարային կատարումներ:

մանրամասն
«Երևանյան ամառ 2017». Կարապի լճի տարածքում անցկացվել է ավանդական դարձած «Պարում է Երևանը» միջոցառումը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած և սիրված ազգագրական ու ժողովրդական պարերին նվիրված «Պարում է Երևանը» միջոցառումը, որն այս տարի կրում էր «Ուս-ուսի» խորագիրը:

մանրամասն
Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման խորհրդանշական միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը:

մանրամասն
«Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:

մանրամասն
«Երևանյան ամառ 2017». կայացել է «Երևանյան գունազարդ վազք» 3-րդ վազքարշավը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անց է կացվել «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) մարզական, ժամանցային վազքարշավը:

մանրամասն
Այց «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Մարզական կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և սպորտային ակումբի հիմնադիրներին:

մանրամասն
«Երևանյան ամառ 2017». ընտանեկան մարզամշակութային փառատոն՝ Թումանյանի այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում տեղի է ունեցել ընտանեկան մարզամշակութային YereFUN խորագիրը կրող առաջին փառատոնը:

մանրամասն
365 երեխաներ մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 365 երեխաներ, ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2017». պատանի հեղինակների մրցույթ-փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 114-ամյակին

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվել և ամփոփվել է պատանի հեղինակների 39-րդ ամենամյա ստուգատես-փառատոնը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 114-ամյակին:

մանրամասն
Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշի հիշատակի օրը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը:

մանրամասն
Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: 

մանրամասն
Երևանի հ. 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: 

մանրամասն
Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների հիշատակին:

մանրամասն
Տեղեկատվական աջակցություն` մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ համագործակցելով, նախաձեռնել է մի ծրագիր, որը միտված է տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին:

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված շախմատի 2017 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
Տոնածիսական միջոցառումներ՝ «Բուն Բարեկենդան» տոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կազմակերպվել են «Բուն Բարեկենդան» տոնի խորհրդով տոնածիսական միջոցառումներ:

մանրամասն
Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված աշակերտական գիտական ընթերցումների մրցույթն ամփոփվել է

Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ մասնակցել է Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված «Բաց նամակ Գարեգին Նժդեհին», «Նժդեհի գաղափարական դասերը» և «Գ. Նժդեհի «Առյուծածին մայրեր» հոդվածը և արդիականությունը» թեմաներով աշակերտական գիտական ընթերցումների մրցույթին:

մանրամասն
Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այցելել են Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն:

մանրամասն