Պահոց 2017

Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երևանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ և հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը: 

մանրամասն
Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: 

մանրամասն
Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը հանդիսավորությամբ ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը, մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

մանրամասն
«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես՝ Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես:

մանրամասն
Անակնկալ գրքասերների համար՝ «Գրքի գիշեր» Միսաք Մանուշյանի անվան պուրակում

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով հետաքրքիր անակնալ է մատուցվել նաև գրքասերներին: Այս տարի առաջին անգամ Միսաք Մանուշյանի անվան պուրակում Երևանի քաղաքապետարանը «Բուկինիստ» գրախանութի հետ միասին կազմակերպել է «Գրքի գիշեր» խորագրով միջոցառում:

մանրամասն