Պահոց 2018

Հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին

30 ակնթարթ, ու արդեն 30-ամյա ծանր հիշողություն: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: 

մանրամասն
Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

մանրամասն
Քաղաքապետարանում մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված նամականիշեր

Երևանի քաղաքապետարանում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված չորս նամականիշով գեղաթերթիկ: Նամականիշերի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

մանրամասն
Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: 

մանրամասն
Զբոսանք «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը և «Փրկություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել են հերթական սոցիալական ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: 

մանրամասն
Մայրաքաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան հուշամրցաշարը

Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքում մեկնարկել էր ազատ ոճի ըմբշամարտի՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի միջազգային տասներորդ հուշամրցաշարը: Տասը քաշային կարգերում անցկացված մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշներ: Եռօրյա պայքարից հետո մեր պատանի ազատ ոճայինները նվաճել են 7 ոսկե մեդալ, ևս 3-ը բաժին է հասել ռուսաստանցիներին, մեկ անգամ էլ ուժեղագույնը եղել է իրանցի ըմբիշը: 

մանրամասն
«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: 

մանրամասն
«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:

մանրամասն
Երևան 2800 միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ

Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին:

մանրամասն
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:

մանրամասն
«Երևան 2800». «Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում

Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: 

մանրամասն
«Երևան 2800». դասական երաժշտության հարթակ՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում

Երևանի 2800-րդ հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումները նախատեսվել էին ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակը մեկտեղել էր դասական երաժշտության սիրահարներին: 

մանրամասն
«Երևան 2800». Ազատության հրապարակը համակված էր ազգային երգ ու պարով

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր:

մանրամասն
«Երևան 2800». տոնական միջոցառումների համատեքստում հնչել է նաև ռոք երաժշտություն

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ կազմակերպած տոնական բեմերից մեկն իր շուրջն էր համախմբել ռոք երաժշտության սիրահարներին: Այս տարի ռոքի սիրահարներին էր տրամադրվել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածը: 

մանրամասն
«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: 

մանրամասն
Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոն ավան, որտեղ ֆրանկոֆոն 38 երկրներ ներկայացել են իրենց տաղավարներով:

մանրամասն
Ամփոփվել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը:

մանրամասն
Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և ավելի տարեկան երևանցիները՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի տարեկան երևանցիների բնակարաններ: 

մանրամասն
Երևանում անցկացվել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը

Երևանում անց է կացվել «Գյուղական կյանքի և ավանդույթների» հոբելյանական 5-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

մանրամասն
Ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում՝ նվիրված մայրաքաղաքի 2800-այմա հոբելյանին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Երևանը երևանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: 

մանրամասն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

մանրամասն
Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի ընտանիքներն ու մարզիչները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել հուլիսի 23-28–ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի մասնակից ընտանիքներին ու մարզիչներին:

մանրամասն
Ղազախական երաժշտական խմբերը կարող են միանալ Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը

13 Օգոստոսի 2018 Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը պատրաստակամություն է հայտնել Երևանի հիմնադրամն 2800-ամյակի տոնակատարություններին ներգրավել նաև ղազախական երաժշտական խմբեր:

մանրամասն
Օպերային երգչուհի Բայրաքդարյանի համերգը Բուրբանկում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բուրբանկի Սբ Լևոն տաճարում սեպտեմբերի 23-ին կկայանա օպերայի հռչակավոր աստղ Իզաբել Բայրաքդարյանի համերգը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր:

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի շախմատի մրցաշարում հաղթող է ճանաչվել Աջափնյակի թիմը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը:

մանրամասն
Գլենդելում տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան - 2800» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի...

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». ավտո-մոտո շոու՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով STR ավտոսիրողների ակումբը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կազմակերպել է «Երևան դրիֆթինգ» խորագրով ավտո-մոտո շոու:

մանրամասն
Հուլիսի 13-21-ը Գլենդելում կանցկացվի «Այցելի՛ր Երևան-2800» խորագրով ցուցահանդեսը

«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ, ի թիվս տոնական բազմաթիվ միջոցառումների, հուլիսի 13-21-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի...

մանրամասն
Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից այսօր Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության...

մանրամասն
«Երեխաները՝ հանուն երեխաների». Մանկական բարեգործական-ներառական երկրորդ վազքարշավն էր

Հուլիսի 1-ին «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» ՀԿ գործակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է...

մանրամասն
Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. պետերբուրգյան «Էսսե Կվինտետ» համույթի համերգը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել պետերբուրգյան հանրահայտ «Էսսե Կվինտետ» համույթի համերգը,...

մանրամասն
Ավարտվել է Երևանի 2750-ամյակին նվիրված այգու բարեկարգումը

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ Երևանի 2750-ամյակին նվիրված այգու բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, ամբողջությամբ ավարտվել են: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». երաժշտական զբոսանք մայրաքաղաքում՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը և տուրիզմի բաժինը...

մանրամասն
Մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը:

մանրամասն
Շարունակվում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի շրջագայությունը

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը շարունակում է շրջագայությունը...

մանրամասն
«Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպվել էր «Ամառային սառույց»...

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». հաշմանդամություն ունեցող մարզիկների սպարտակիադա՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ: 

մանրամասն
Առաջին հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երևանաբնակ 365 երեխա

Երևանաբնակ՝ զոհված, հաշմանդամ զինծառայողների, աշխարհազորայինների ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքների դպրոցահասակ 365 երեխաներ, ՀՀ կառավարության ամենամյա ծրագրով...

մանրամասն
Տոնական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 35-ամյակին

Մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի...

մանրամասն
Երևանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը

Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է...

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին: 

մանրամասն
Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Կարապի լճում տեղադրված մեծ էկրանից բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու հանդիպումների ուղիղ հեռարձակումները: 

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում տեղի է ունեցել 3-րդ «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա առաջնությունը,...

մանրամասն
Հարգանքի տուրք՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի,...

մանրամասն
Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում. Երևանում անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը

Հանգստյան օրերը մայրաքաղաքում անցնում են միջոցառումներով լեցուն. «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կիրակի օրը Երևանում անցկացվեց արդեն 4-րդ անգամ...

մանրամասն
«Երևան 2800» կտավի ստեղծում՝ Մ. Սարյանի անվան պուրակում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի գեղարվեստական կենտրոններից մեկում՝ Մ. Սարյանի անվան պուրակում կազմակերպվել է «Երևանյան գեղանկար» ավանդական միջոցառումը,...

մանրամասն
Մայրաքաղաքում մեկնարկել է ավանդական դարձած «Խոսող խաղալիք» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ ծրագրով Միսաք Մանուշյանի անվան պուրակում մեկնարկել է երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների կողմից սիրված «Խոսող խաղալիք» ամենամյա փառատոնը: 

մանրամասն
Զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ աուտիզմով հիվանդ երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար:

մանրամասն
Մայրաքաղաքում կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի չորրորդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը:

մանրամասն
Հարգանքի տուրք՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

Ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և Երևանի քաղաքապետի անունից ծաղկեպսակ դրել մեծ երաժշտի շիրիմին:

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». պատանի հեղինակների մրցույթ-փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյանի 115-ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել պատանի հեղինակների 40-րդ ամենամյա ստուգատես-փառատոնը:

մանրամասն
«Երևանյան ամառ 2018». առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվել է«Փորձիր քեզ մարզաձևերում» կարգախոսով մարզական միջոցառումը

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել վոլեյբոլ, բասկետբոլ, սուսերամարտ և հանդբոլ մարզաձևերի՝ «Փորձիր քեզ մարզաձևերում» կարգախոսով միջոցառում:

մանրամասն
Հունիսի 1. «Ամառային սառույց» տոնական ծրագիր՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տոնական ծրագիր...

մանրամասն
Հունիսի 1. 2800-ամյա Երևանը երեխաների աչքերով

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Դրանք անցկացվում են «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շրջանակում և նվիրված են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին:

մանրամասն
Հունիսի 1. հեքիաթային միջավայր՝ Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ինչպես ամբողջ մայրաքաղաքում, այդպես էլ Երևանի կենդանաբանական այգում ձևավորվել էր ուրախ, տոնական մթնոլորտ: Երևանի քաղաքապետարանի կողմից այստեղ կազմակերպվել են մի շարք միջոցառումեր...

մանրամասն
Հունիսի 1. «Առողջ Երևան» տոնահանդեսը մանկապարտեզների սաների մասնակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված հունիսմեկյան մարզական միջոցառումներից առաջինը մեկնարկել է մայրաքաղաքի «Սպարտակ» մարզադահլիճում:

մանրամասն
Տարոն Մարգարյան. «Մեզ համար հպարտություն է, որ ունենք ձեր նման հայեցի կրթված ու բանիմաց սերունդ»

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառումներում լավագույնը ճանաչված աշակերտներին: 
Ողջունելով պատանիներին և շնորհավորելով տոնի առթիվ...

մանրամասն
Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: 

մանրամասն
Հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային ծրագիրը նվիրված կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է,...

մանրամասն
Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:

մանրամասն
Երևանի վարչական շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ հանրային վայրերում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

մանրամասն
Աշնակում նշվել է ավանդական Ֆիդայատոնը

Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրվան նվիրված Ֆիդայատոնը:

մանրամասն
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում մայիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

մանրամասն
Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ:

մանրամասն
«Թանգարանային գիշեր»՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում

«Թանգարանային գիշեր» ծրագրի միջոցառումներին այս տարի ևս միացել են մայրաքաղաքի համայնքային թանգարանները: Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:

մանրամասն
«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր

«Թանգարանային գիշեր» ծրագրով միջոցառումների ժամանակ Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել է ամիսներ առաջ մեկնարկած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդ կամավորների ծրագիրը:

մանրամասն
«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: 

մանրամասն
«Emerging Europe» ամսագիրը՝ Երևանի մասին. Արևի քաղաքը նշում է հիմնադրման 2800-ամյակը

Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երևանին և ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները: 

մանրամասն
Ամփոփվել են «Նոր անուններ» միջտարածաշրջանային հիմնադրամի կողմից անցկացվող լսումների արդյունքները

Երևանի և Մոսկվայի միջև մշակութային համագործակցության ընդլայնման ծրագրերի շրջանակում ամփոփվել են Ի. Ն. Վորոնովայի անվան «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի կողմից անցկացված երաժշտական լսումները, որին մասնակցում էր քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 23 սան:

մանրամասն
Վարպետության դասեր՝ «Նոր անուններ» հիմնադրամի պատվիրակության այցի շրջանակում

Այս օրերին Երևանում գտնվող «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի պատվիրակության անդամները վարպետության դասեր են անցկացրել լսումների մասնակից երեխաների համար: 

մանրամասն
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային եվրոպական գիշեր» ծրագրի միջոցառումներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, «Կարեն Դեմիրճյան» և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները...

մանրամասն
Մեկնարկել են «Նոր անուններ» միջտարածաշրջանային հիմնադրամի կողմից անցկացվող լսումները

Երևանի և Մոսկվայի միջև մշակութային համագործակցության ընդլայնման ծրագրերի շրջանակում Երևան է ժամանել Ի. Ն. Վորոնովայի անվան «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ: 

մանրամասն
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-ամյակի և խաղաղության օրվա առթիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումներ: 

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

մանրամասն
Գործարկվել է Yerevan2800.am կայքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Սիրելի համաքաղաքացիներ, 
տեղեկացնում ենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից այսօրվանից գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը :

մանրամասն
Ֆուտբոլի Երևան քաղաքի երիտասարդական հավաքականը մեկնել է Դոնի Ռոստով՝ միջազգային մրցաշարին մասնակցելու համար

Ֆուտբոլի Երևան քաղաքի երիտասարդական հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, որտեղ սույն թվականի 4-12-ը մասնակցելու է ֆուտբոլի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի «Խելացի քաղաք» նախագծի իրականացմանը կաջակցի նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 17-18-ը տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Էլեկտրոնային կառավարում քաղաքացիամետ և թափանցիկ վարչական գործընթացների համար» ծրագրի համաժողովը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերությունը: 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած մի շարք գործիչների:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ,

այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Պարի միջազգային օրը, որի առիթով էլ իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ:

մանրամասն
«Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով ներկայացում՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրի շրջանակում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում» տեղի է ունեցել «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով բեմականացված միջոցառում:

մանրամասն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին և  ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
«Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրում ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված ֆրանսիացի նշանավոր թատերգակ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» գործը:

մանրամասն
Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով նոր ցուցահանդեսը: 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: 

մանրամասն
Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով:
Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: 

մանրամասն
Հերթական միջոցառումը ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում՝ Երևանի Սիամանթոյի անվան դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հերթական միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոցում: 

մանրամասն
Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին:

մանրամասն
Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. շարունակվում են Երևանի դպրոցներում անցկացվող միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության այն դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ և երրորդ օտար լեզու, շարունակվում են տարատեսակ միջոցառումները:

մանրամասն
Մայիսի 1-ից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և «Երևանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկին:

մանրամասն
Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել՝ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

մանրամասն
Ֆրանսիական հեքիաթների ընթերցանություն՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մի շարք միջոցառումներ են նախատեսված հատուկ երեխաների համար:

մանրամասն
Գեղեցիկ թատերական ներկայացում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում հանդիսատեսի դատին է հանձնվել «Պեղողները» խորագրով ֆրանսերեն թատերական ներկայացումը:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության հանդիսավոր փակմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ապրիլի 7-8-ը Երևանում անցկացված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին և փակման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Ապրիլի 7. գեղեցիկ անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող կանանց ու աղջիկներին

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին, ավանդույթի համաձայն, առավոտյան մատուցվել է գեղեցիկ անակնկալ:

մանրամասն
Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:

մանրամասն
Ապրիլի 7. մայրաքաղաքի փողոցներում բաժանվել են ծաղիկներ՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով

Շարունակվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ կամավորները կանանց և աղջիկներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: 

մանրամասն
Ապրիլի 7. ծաղիկներ երևանյան փողոցներում շրջող զարդարված ձիակառքից

Մայրության և գեղեցկության տոնի առիթով ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն է կյանքի կոչվել: Մայրաքաղաքի փողոցներում շրջող զարդարված ձիակառքից ավանդական հայկական տարազներով երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին բաժանել են ծաղիկներ՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով:

մանրամասն
Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ և շնորհավորել նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է նախորդ տարի հիմնանորոգումից հետո վերաբացված «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատներ, շնորհավորել վերջին օրերին մայրացած կանանց։

մանրամասն
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանին, Տաթևիկ Բաղդասարյանին, Քրիստինե Մելքոնյանին և Էռնա Էլիզբարյանին

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանը, Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Էռնա Էլիզբարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: 

մանրամասն
Ապրիլի 7. յուրօրինակ խորհրդանշական ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված նախաձեռնություններն օրն իսկական տոնի են վերածել: Ինքնատիպ էր նաև Հանրապետության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբը:

մանրամասն
Ապրիլի 7. դհոլահարների ֆլեշմոբը՝ երևանյան խաչմերուկներում

Մայրաքաղաքում անցկացվող միջոցառումները լրացվել են խաչմերուկային ֆլեշմոբերով: 2800-ամյա Երևանի տարբեր հատվածներում ազգային նվագարաններից դհոլների արթնացնող հնչյուններն իրական անակնկալ են մատուցել վարորդներին ու անցորդներին: 

մանրամասն
Ապրիլի 7. երևանյան երգեր՝ Երևանի սրտում

Ապրիլյոթյան միջոցառումների շարքում Հյուսիսային պողոտայի բեմահարթակում «Սոնետ բենդը» մայրաքաղաքի բնակիչներին ու նաև զբոսաշրջիկներին ներկայացրել է երևանյան երգեր, ինչպես նաև համաշխարհային սիրված հիթեր: 

մանրամասն
Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը:

մանրամասն
Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Սուրբ Զատկի տոնի առթիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների եկեղեցիների բակերում, զբոսայգիներում, ինչպես նաև բակային տարածքներում կազմակերպվել են հետաքրքիր տոնական միջոցառումներ:

մանրամասն
Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիետա Նազարյանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

մանրամասն
Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը:

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին:

մանրամասն
«Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու Երևանի քաղաքապետի որոշումը հաստատվել է ավագանու կողմից

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը:

մանրամասն
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խումբը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում՝ «Տաշիր սթրիթում», կայացել է «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» միջոցառումը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 

մանրամասն
Փետրվարի 11-ին տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթն ու օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը

Հագելի համաքաղաքացիներ, փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը:

մանրամասն
«Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային միջոցառում՝ Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում

Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 10-ին` ժամը 16.00-ին, Հյուսիսային պողոտայում, «Տաշիր Սթրիթ»-ում (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային ուրախ միջոցառումը: 

մանրամասն
Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ:

մանրամասն