Պահոց 2018

Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը:

մանրամասն
Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին:

մանրամասն
«Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու Երևանի քաղաքապետի որոշումը հաստատվել է ավագանու կողմից

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը:

մանրամասն
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խումբը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում՝ «Տաշիր սթրիթում», կայացել է «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» միջոցառումը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 

մանրամասն
Փետրվարի 11-ին տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթն ու օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը

Հագելի համաքաղաքացիներ, փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը:

մանրամասն
«Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային միջոցառում՝ Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում

Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 10-ին` ժամը 16.00-ին, Հյուսիսային պողոտայում, «Տաշիր Սթրիթ»-ում (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային ուրախ միջոցառումը: 

մանրամասն
Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ:

մանրամասն