Պահոց 2018

«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:

մանրամասն
Երևան 2800 միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ

Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին:

մանրամասն
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:

մանրամասն
«Երևան 2800». «Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում

Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: 

մանրամասն
«Երևան 2800». դասական երաժշտության հարթակ՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում

Երևանի 2800-րդ հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումները նախատեսվել էին ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակը մեկտեղել էր դասական երաժշտության սիրահարներին: 

մանրամասն
«Երևան 2800». Ազատության հրապարակը համակված էր ազգային երգ ու պարով

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր:

մանրամասն
«Երևան 2800». տոնական միջոցառումների համատեքստում հնչել է նաև ռոք երաժշտություն

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ կազմակերպած տոնական բեմերից մեկն իր շուրջն էր համախմբել ռոք երաժշտության սիրահարներին: Այս տարի ռոքի սիրահարներին էր տրամադրվել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածը: 

մանրամասն