Պահոց 2018

«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: 

մանրամասն
Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոն ավան, որտեղ ֆրանկոֆոն 38 երկրներ ներկայացել են իրենց տաղավարներով:

մանրամասն
Ամփոփվել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը:

մանրամասն
Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և ավելի տարեկան երևանցիները՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի տարեկան երևանցիների բնակարաններ: 

մանրամասն
Երևանում անցկացվել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը

Երևանում անց է կացվել «Գյուղական կյանքի և ավանդույթների» հոբելյանական 5-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

մանրամասն
Ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում՝ նվիրված մայրաքաղաքի 2800-այմա հոբելյանին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Երևանը երևանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: 

մանրամասն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

մանրամասն
Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի ընտանիքներն ու մարզիչները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել հուլիսի 23-28–ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի մասնակից ընտանիքներին ու մարզիչներին:

մանրամասն