Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, 5 թանգարան` Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի, Պատմահնագիտական և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, 3 թատրոն՝ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները։

 

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են նաև երաժշտական և արվեստի 25 դպրոցներ, 17 մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը և «Հայ-Արտ» ՓԲԸ-ն, ինչպես նաև կենդանաբանական այգին: