«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոն

Փառատոն

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոն
  • 14/10/2018 11:00
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ)
  • Կասկադ Համալիր

    +374-10-54-19-32

    +374-10-56-72-62

  • Մուտքն ազատ է -

Հոկտեմբերի 14-ին, կիրակի օրը, Գաֆէսճեան քանդակների պարտեզում ձեզ կսպասեն մարզերից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով: Իմ Հայաստան ծրագրի Շիրակի և Տավուշի արհեստագործները կվաճառեն իրենց յուրօրինակ ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն արհեստագործական հմտություններ:

Իմ ձեռագործ Հայաստանը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն: