“Թունել”

Փառատոն

“Թունել”
  • 08/06/2019 17:00
  • Երևան
  • Մուտքն ազատ է։ -

“Թունելը” քաղաքային արվեստի միջազգային փառատոն է, որը անցկացվելու է ամենայուրահատուկ հանրային տարածքներից մեկում՝՝ Կոնդի հետիոտնային թունելում։ Տարիներ շարունակ այն եղել է մի վայր, որը կուտակել է իր մեջ տարբեր ենթամշակութային սոցիալական շերտեր և մինչ օրս շարունակում է մնալ սիրված: Մեկօրյա փառատոնը, որին կմասնակցեն միջազգային և տեղացի արվեստագետներ (գրաֆիտի արտիստներ և էլեկտրոնային երաժիշտներ Իտալիայից, Գերմանիայից, Անգլիայից և Հայաստանից) նոր բովանդակություն կհաղորդի և կակտիվացնի այն որպես ուրույն հանրային տարածք։ Մասնակիցները հնարավորություն կունենա այդ օրվա ընթացքում ականատես լինելու ստեղծագործական պերֆորմատիվ ընթացքին իրականացվող արտիստների կողմից և վայելելու քաղաքային մշակույթի մաս կազմող էլեկտրոնային երաժշտություն: