«Երևան ՏԱՐԱԶֆեստ»

Փառատոն
«Երևանյան ամառ 2018»

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»
  • 04/08/2018 18:00
  • Երևան, Հյուսիսային պողոտա

Օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետարանի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կկայանա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» ազգային հագուստի փառատոնը:

18:00-20:00 ցուցահանդես-տոնավաճառ՝ ժողվարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների, թանգարանների մասնակցությամբ:
20:00-23:00 տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող դիզայներական հավաքածուների անհատական ցուցադրություն-դեֆիլե /Տերյան մշակութային կենտրոնի և անհատ դիզայներների մասնակցությամբ: