Ինչ տարբերություն, թե ում հետ

Ներկայացում

Ինչ տարբերություն, թե ում հետ
  • 06/09/2019 19:00 14/09/2019 19:00 25/09/2019 19:00
  • Երևանի պետական կամերային թատրոն
  • Մաշտոցի պող. 58

    (+374 10) 566 070, (+374 10) 587 844

  • 1000 - 3000 դրամ

Սրտաճմլիկ կատակերգություն

Ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies Are Free» պիեսի:

Բեմադրող ռեժիսոր` Լուսինե Երնջակյան:

 

Կինն արտառոց է և արտասովոր, Տղամարդը` ռոմանտիկ:

Կինը կյանքի ուղիներով ուզում է ճախրել ինչպես թիթեռ, Տղամարդը` սովորում ազատվել նախապաշարմունքներից և սահմանափակումներից, սակայն փոխադարձ կապվածությունն է իսկությամբ նրանց դարձնում անբռնադատ։Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին` լի վառ ռեպրիզներով և հանդուգն, կրքոտ երկխոսություններով։«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սերն անհավատորեն ընդունող ժամանակակից երիտասարդության մասին է, թեպետ երբեմն սերն այնքան մոտ է։ Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված աշխատանքը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է երիտասարդ սիրահարների, ինչպես նաև նրանց ծնողների համար։ Բոլոր երիտասարդներն ուզում են ազատ լինել, թեև քչերը կարող են ստույգ ասել, թե որն է իրական ազատությունը։ Բոլորը ձգտում են գտնել իրենց տեղը կյանքում, սակայն դրան հասնելն այքան էլ դյուրին չէ, ինչպես երազում են այդ մասին ծնողական տան տանիքի ներքո...

Դերերում`Լիլի էլբակյան, Արշալույս Հարությունյան, Լուիզա Ներսիսյանև, Արսեն Գրիգորյան