19/06/2019

Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնի 1210 երեխա

ՀՀ կառավարության ծրագրով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ և անաապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 385 երեխաներ Երևանի վարչական շրջաններից մեկնել են հանգստի ամառային մարզաառողջարանային ճամբարներ: Երեք հերթափոխով, 20-ական օր տևողությամբ, Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը կհանգստանա ընդհանուր թվով 1210 երեխա:

Ինչպես մեկնելու, այնպես էլ վերադարձի ընթացքում դպրոցականներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության կարգախմբերը: Մարզաառողջարանային ճամբարներն ապահովված են երեխաների հանգստի կազմակերպման անհրաժեշտ պայմաններով:

Նկարներ