Նորություններ

Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ:

մանրամասն
Կայացել է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնի գալահամերգը

Նախնական մասնագիտական երաժշտական կրթության որակի բարելավման, մրցակցային պայմաններում մշակութային կրթության առաջատարների բացահայտման և խրախուսման նպատակով արդեն 12-րդ տարին անընդմեջ անցկացվում է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնը: 

մանրամասն
Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնի 1210 երեխա

ՀՀ կառավարության ծրագրով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ և անաապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 385 երեխաներ Երևանի վարչական շրջաններից մեկնել են հանգստի ամառային մարզաառողջարանային ճամբարներ:

մանրամասն
«Հավատա ու սիրի՛ր երեխային». hայ-նիգերիական ընտանիքի ու Սառայի հրաշալի պատմությունը

Տասնչորս տարվա պատմություն՝ մաքառումներով ու հրաշքներով լեցուն: Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կյանքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պե՛տք է շարունակվեր: 

մանրամասն