Նորություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանների ջեռուցման խնդիրը:

 

մանրամասն
Ներկայացվել է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերն ու նախատեսված աշխատանքները:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով: Քանաքեռ-Զեյթունում ևս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքով:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին:

 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկած աշխատանքների ընթացքին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ:

 

մանրամասն
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։

 

մանրամասն
2012 թվականը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի էր

«2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել»,- Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։

 

մանրամասն