Նորություններ

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին:

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում

Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով մեկնարկել են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:

 

մանրամասն
Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ

Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված` հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

մանրամասն
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արձան՝ Օղակաձև զբոսայգում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան - Նալբանդյան - Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը,...

 

մանրամասն
Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հանդիպել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին

Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ Նոր տարվա տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և համայնքին մաղթել համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:

 

մանրամասն
Տարոն Մարգարյանը հետևել է գարնանային առաջին շաբաթօրյակի ընթացքին

Մարտի 23-ին Երևանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետևել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաև համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։

 

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանների ջեռուցման խնդիրը:

 

մանրամասն
Ներկայացվել է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերն ու նախատեսված աշխատանքները:

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով: Քանաքեռ-Զեյթունում ևս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքով:

 

մանրամասն