Նորություններ

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ:

 

մանրամասն
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։

 

մանրամասն
2012 թվականը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի էր

«2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել»,- Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։

 

մանրամասն
Ամփոփվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձին նվիրված դպրոցական միջոցառումների տասնօրյակը

Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը:

մանրամասն
Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց, մայրերին և ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած Արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամները։

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։

Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը ։

 

մանրամասն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ ՝ Հյուսիսային պողոտայի անցորդ բոլոր կանանց

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:

 

մանրամասն
Մարտի 8-յան ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում Հյուսիային պողոտա - Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

 

մանրամասն