Նորություններ

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։

մանրամասն
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող «CTS 2013» 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի...

մանրամասն
Մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ներդրումային ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վարչության կողմից 2012թ. կատարած աշխատանքներն ու մայրաքաղաքի զարգացման 2013-ի ծրագրերը:

մանրամասն
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես, Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։

մանրամասն
Երևանի քաղաքապետի կողմից հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգ

Ներկայացվել է «Հավաքների ազատության մասին » ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգը

մանրամասն
Հանձնարարվել է օպերատիվ լուծում տալ բնակչության կողմից բարձրացված հարցերին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների կողմից բարձրացվող հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների և լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել:

մանրամասն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ:

մանրամասն