Նորություններ

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված 9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշման համաձայն Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:

մանրամասն
Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը:

 

 

մանրամասն
Մայրաքաղաքի 2013 թ. Զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներ

Մայրաքաղաքում շինբարեկարգման ոլորտի առանցքային բաղադրիչը ճանապարհների և տրանսպորտային հանգույցների նորոգմանն ու կառուցմանն է ուղղված լինելու, ինչպես նաև փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը։ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի Զարգացման ծրագրում ընդգրկված շինբարեկարգման ոլորտի աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

մանրամասն
Հանրակրթության ոլորտում 2013թ. անելիքները

2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումանական հաստատություններում, առավելապես՝ ՆՈՒՀ-երում քաղաքապետարանի մեծ ծավալի ծրագրերը շենքային պայմանների բարելավմանը, հիմնանորոգմանն ու գույքի նորացմանն են ուղղված լինելու։ Ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Մանկապարտեզների հիմնանորոգմանն այս տարի հատկացվել է 550 մլն դրամ։

մանրամասն
Ամփոփվել են համադպրոցական միջոցառումների արդյունքները

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված «Նամակ հայոց բանակի զինվորին» շարադրության համաքաղաքային մրցույթի արդյունքները։ Ներկայացված 115 աշխատանքներից 6 լավագույնների հեղինակներին Երևանի քաղաքապետի անունից դիպլոմներ և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։

մանրամասն
Երևանի զարգացման ծրագրերով 2013-ին նախատեսված աշխատանքները զգալիորեն կգերազանցեն 2012-ի ցուցանիշները

2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվեն երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ:

մանրամասն
Ներկայացվել են մայրաքաղաքում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում մայրաքաղաքում տուրիզմի ոլորտի զարգացմանն ուղղված և 2013թ. նախատեսված ծրագրերը: 

մանրամասն
Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:

մանրամասն
Հանձնարարվել է շարունակել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի ...

մանրամասն
Ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողներ հանդիպել են ծնողների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու:

մանրամասն