Նորություններ

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:

մանրամասն
Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում:

մանրամասն
Ներկայացվել են առողջապահության ոլորտում նախորդ տարվա ծրագրերով իրականացված և 2013 թվականին նախատեսված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները:

մանրամասն
Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը:

մանրամասն
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

մանրամասն
Երևանցիների գնահատականը պարտավորեցնում է կրկնապատկել աշխատանքն ու հասնել ավելի լավ արդյունքների

 

2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված <<Երևանցիները՝ Երևանի մասին>> հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է:

 
մանրամասն
Հեռացվում են բազմաբնակարան շենքերի տանիքների սառցալեզվակները

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը:

 
մանրամասն
Մամուլի հաղորդագրություն

 

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: 

 
մանրամասն