Նորություններ

Մամուլի հաղորդագրություն

 

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: 

 
մանրամասն
Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը

 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը:Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները: 

 
մանրամասն
Մանկական ուրախ միջոցառումներ` Ազատության հրապարակում

 

Մայրաքաղաքում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա  տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից Ազատության հրապարակում ընթանում են նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:
 
մանրամասն