Նորություններ

Մեկ ժամում՝ ոչ մի այցելու. ինչպե՞ս հետաքրքիր դարձնել թանգարանները

Շուրջ կեսդարյա պատմությամբ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում և պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի, Էլիբեկյան եղբայրների, Բաժբեուկ-Մելիքյանների և մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ: 

մանրամասն
«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

մանրամասն
Հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին

30 ակնթարթ, ու արդեն 30-ամյա ծանր հիշողություն: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: 

մանրամասն
Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

մանրամասն
Քաղաքապետարանում մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված նամականիշեր

Երևանի քաղաքապետարանում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված չորս նամականիշով գեղաթերթիկ: Նամականիշերի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

մանրամասն