19/12/2019

Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի առաջարկները

Ավարտվել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի՝ 2019 թ. քաղաքացիների կողմից առաջարկների ընդունումը, հրապարակումը և դրանց օգտին քվեարկության արդյունքների ամփոփումը:

Մասնակիցների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 740 առաջարկ, որոնցից «Ակտիվ քաղաքացի» կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը: Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունը հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (https://activecitizen.yerevan.am/) «Առաջարկներ» բաժնում:
Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողից:
Հիմք ընդունելով «Ակտիվ քաղաքացի» նածագծի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, նախագծի կանոնները, համաձայն որոնց, յուրաքանչյուր առաջարկի իրագործման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը և քաղաքացիների հավանությունները՝ հանձնաժողովի կողմից իրագործման համար ընդգրկվել են ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով:

Իրագործվելիք առաջարկների ցանկը՝ ստորև․
1. «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել պատուհանները»` http://bit.ly/activecitizen2019_n1

2. «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը»` http://bit.ly/activecirizen2019_n2

3. «Մարզական կենտրոն՝ «Հաղթանակ» թաղամասում» http://bit.ly/activecitizen2019_n3

4. «Լեդ լուսավորություն՝ «Հաղթանակ» թաղամասում»` http://bit.ly/activecitizen2019_4

5. «#Իմքայլը հանուն Խարբերդի»` http://bit.ly/activecitizne2019_n5

6. «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում»` http://bit.ly/activecitizen2019_n6

7. «Խաղահրապարակի ստեղծում»` http://bit.ly/activecitizen2019_n7

8. «Սքեյթ այգի (Skate Park)»` http://bit.ly/activecitizen2019_n8

9. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. այգի»` http://bit.ly/activecitizen2019_n9

10. «Սարյան պուրակի բարեկարգում»` http://bit.ly/activecitizen2019_n10

11. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. խաղադաշտ»` http://bit.ly/activecitizen2019_n11

12. «Մանեքեններ՝ անցուղիներին»` http://bit.ly/activecitizen2019_n12

13. «Հերոսների ծառուղի»` http://bit.ly/activecitizen2019_n13

14. «Վիրտուալ իրականության տաղավար՝ Երևան քաղաքի թանգարանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n14

15. «Արևային տաղավար»՝ http://bit.ly/activecitizen2019_n15

16. «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները՝ Երևանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n16

17. «Երգող նստարաններ»՝ http://bit.ly/activecitizen2019_n17

Եթե տվյալ առաջարկի նախահաշվարկային փաստաթղթերը կազմելու ընթացքում և/կամ առաջարկների իրագործումից հետո ի հայտ գա որոշակի գումարի տնտեսում, որն իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրագործմանը, ապա տվյալ գումարը կուղղվի հաջորդ առաջարկ(-ներ)ին՝ հաջորդականորեն:
Ամենաշատ հավանություն ստացած առաջին 17 առաջարկի իրագործման համար նախատեսվում է, տվյալ պահից սկսած, կազմել նախագծանախահաշվարկային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով:
Առաջարկների իրագործումը նախատեսվում է 2020թ. ընթացքում:

Նկարներ