05/10/2016

Արևի քաղաք Երևան

Դիմավորեք բոլորիս շատ սիրելի Արևի քաղաք Երևանի ծննդյան օրվան նվիրված այս տարվա երգի տեսահոլովակը:

 

Արևի քաղաք Երևան


Դու՝ քաղաք, որ ապրում է իմ սրտում,
Ջերմ ու տաք արևի պես ինձ ժպտում:
Չեմ հոգնում, չեմ դադարում ես քեզ երգել,
Քո անունը տալ ու գովերգել:

 

Քո կյանքում կա բարի մի ավանդույթ՝
Հյուր եկած մարդուն մեծ Երևանյան պտույտ,
Ով ապրում Է քո գրկում, 
Նա լավ գիտի սերը քո սրտի...

 

Ի՜նչ լավն ես, ի՛մ Երևան,
Ծնվել ես, որ հոգում լույսե, Երևան,
Որից էլ դու դառնում ես լույս օթևան,
Դու՝ մեծ բակ, բոլորս՝ հարևան:
Ի՜նչ լավն ես, ի՛մ Երևան,
Արևային ժպիտների քարավան,
Ամեն քո բակ, ամեն փողոց ու ավան
Իր գույնն ունի աննման,
Արևի քաղաք՝ Երևան:

 

Կա, հաստատ կա հազար ու մի պատճառ,
Որ ասեմ քեզ քաղաք արևավառ:
Դու, ծնված Արարատի աչքի առջև,
Լույսն ես իմ աչքի, հավերժ արև:

 

Սեր, կա սեր, որ խոսքով չես բացատրի,
Այնպիսի քարեր, որ դարերը չեն կոտրի,
Կա մի պատվավոր կոչում Մարդուց բացի՝
Լավ էրևանցի:

 

Ի՜նչ լավն ես, ի՛մ Երևան,
Ստիպում ես հոգու մեջ լույսե Երևան,
Որից էլ դու դառնում ես լույս օթևան,
Դու՝ մեծ բակ, բոլորս՝ հարևան:
Ի՜նչ լավն ես, ի՛մ Երևան,
Արևային ժպիտների քարավան,
Ամեն քո բակ, ամեն փողոց ու ավան
Իր գույնն ունի աննման,
Արևի քաղաք՝ Երևան:

 

Դիտել YouTube-ում

 

Երաժշտությունը՝ Արա Թորոսյանի
Խոսք՝ Ավետ Բարսեղյանի
Երգը կատարում են՝
Ռադիկ Գաբրիելյանը, Սոնա Ռուբենյանը, Վիգեն Ահարոնյանը, Ալլա Լևոնյանը, Հայկոն, Լիանան, Արթուր Մխիթարյանը և Սեդրակ Պապյանը