14/11/2015

Մոմավառություն՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն միացել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված մոմավառությանը: Ներկաները նաև ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:

 

Նկարներ