24/08/2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այնուհետև Անգելա Մերկելը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նկարներ