29/05/2019

Համերգային ծրագիր՝ նվիված Շառլ Ազնավուրի 95-ամյակին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և «Jazzel» ստուդիան հանդես են եկել Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային ծրագրով:

«Խոստովանում ենք» խորագրով երաժշտական բեմադրության ընթացքում ներկայացվել է շանսոնյեի հանրահայտ 22 ստեղծագործություն:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված համերգին ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը՝ տիկնոջ հետ: 
Չթաքցնելով իր հուզմունքը՝ Նիկոլա Ազնավուրը նկատել է, որ հայրը ուրախ և երջանիկ կլիներ՝ լսելով իր ստեղծագործությունները պատանիների կատարմամբ:
Ծրագրի ավարտին կայացել է Ազնավուրի հիշատակին նվիրված երգի շնորհանդեսը:

Նկարներ