01/10/2016

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 5-րդ

Հոկտեմբերի 1 ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 5-րդ օրը: Նվերներով բեռնված մեքենաները, ծրագրի պատասխանատուների հետ միասին ուղղություն են վերցրել դեպի մայրաքաղաքի վարչական շրջանները: Օրվա ընթացքում նվերներ կբաժանվեն 264 ընտանիքների:

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: 
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 5 օր:

Նկարներ