21/10/2018

«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: Հազարավոր երևանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրփակիչ գալահամերգի:

Գալահամերգն ուղեկցվել է օրվան համահունչ երևանյան սիրված կատարումներով, պատմական անդրադարձով ու բեմականացումներով: Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Նկարներ